Աշուն է։ Ծառերը մերկանում են, տերևները գունավորվում են, չորանում և թափվում գետնին։ Անտառի բնակիչները պատրաստվում են ձմեռելու, ոմանք իրենց բներն են մտնում, ոմանք էլ արդեն իրենց տաք մուշտակները պետք է հագնեն։ Թռչունները չվել են տաք երկրներ, նրանց ձայներն արդեն չկան։ Օրերը ցրտում են, մարդիկ տաք շորեր են հագնում։ Արևն իր վերջին ճիգերն է անում, որ մարդկանց ջերմացնի իր տաք շողերով։ Բակում երեխաների ձայներն են լսվում, բայց քանի որ արևը շուտ է մայր մտնում և օրը շուտ մթնում է, նրանց կանչերն ու ճիչերն ավելի շուտ են դադարում։ Հետո լսվում է մեղմ քամու ձայնն ու չորացած տերևների խշխշոցը։ Իսկ երկնքում փայլում է լուսինը շողշողուն աստղերով։
1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։
560 : 5 = 112
112 : 2 = 56
7 x 56 = 392
Պատասխան՝ 392
2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։
60 : 6= 10
10 x 5 = 50
60 – 50 = 10
Պատասխան՝ 10, 50
3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապաբոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։
8 x 16 = 128
496 – 128 = 368
368 : 8 = 46
Պատասխան՝ 46
4․ Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։
11-2=9
Պատ․՝ 9
5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։
6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:
33 – 5 = 28
28 : 2 = 14
7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:
Մի գեղեցիկ օր եղնիկը մոտեցավ գետակին: Տեսնելով իր արտացոլանքը գետակի ջրերում՝ ուրախացավ և հիացմունքով բարձրաձայն ասաց․
– Եղջյուրներս հզոր են, ոլորուն ու գեղեցիկ:
Հետո ոտքերին հայացք գցեց և մի փոքր տխուր ավելացրեց․
– Միայն ոտքերս են տգեղ ու վատը:
Այդ պահին հանկարծ հորիզոնում երևաց առյուծը՝ պատրաստվելով հարձակվել եղնիկի վրա: Եղնիկը դեռ չէր նկատել առյուծին, այնպես որ հանգիստ իջավ բացատ: Բայց երբ նկատեց՝ իրեն հետապնդում է առյուծը, վազեց ուղիղ անտառ: Ճանապարհին նրա եղջյուրները դիպան խճճված ճյուղերին: Եղնիկը չէր կարողանում առաջ գնալ: Հասկանալով, որ առյուծը հիմա բռնելու է իրեն, ասաց․
– Կարծում էի, թե ոտքերս են վատը, բայց արի ու տես, նրանց միջոցով էի հենց վազում ու փորձում փրկվել: Իսկ եղջյուրներս, որ այդքան գովաբանում էի, ոչ միայն չօգնեցին, այլև խանգարեցին:
Մրջյունը և աղավնին
Մի օր մրջյունն իջնում է առվակի մոտ ծարավը հագեցնելու, բայց այդ պահին ջրի ալիքը թափվում է նրա վրա և քիչ մնում՝ խեղդի։
Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:
Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
Հայրենի տունը կառուցված է հայրենիքում։ Օրինակ՝ հայերիս հայրենի տունը Հայաստանն է,իսկ յուրաքանչյուր հայի հայրենի տունը Հայաստանում կառուցված տունն է։
Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Մեր երկրի անվանումը մեր նախահայր Հայկի անունով է։ Այն սկզբում կոչվել է Հայք, հետո Հայաստան։
Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
Այժմ էլ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն ։ Հայաստանի հարևան պետություներն են Վրաստան (մայրաքաղաքը՝ Թբիլիսի), Ադրբեջան (մայրաքաղաքը՝ Բաքու), Թուրքիա (մայրաքաղաքը՝ Անկարա) և Իրան (մայրաքաղաքը՝ Թեհրան) ։
Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
Հայաստանի մայրաքաղաքն է Երևանը։ Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:
Хвастливый заяц вызвал на соревнование по бегу черепаху. Назначили они для соревнования время и место и разошлись. Но самонадеянный заяц, полагаясь на свою природную резвость, не старался бежать, а улёгся возле дороги и заснул. А черепаха понимала, что двигается она медленно, и потому очень старалась и бежала без передышки. Так обогнала она зайца и победила в соревновании.
Бегать заяц умел, но не знал, что, лёжа на месте, и от черепахи можно отстать.
Словарь
хвастливый – պարծենկոտ
соревнование – մրցույթ
самонадеянный = самоуверенный
резвость = шустрость
без передышки = без отдыха
2. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ
2.1. Ответьте на вопросы в своём блоге:
Почему заяц вызвал на соревнование по бегу именно черепаху?
Потому что черепаха не умел бегать.
Почему заяц лёг спать?
Потому что заяц был самоуверенный, полагаясь на свою природную резвость, не старался бежать.
Почему черепаха выиграла соревнование? Потому что заяц спал, а черепаха двигалась без передышки.
Какой был заяц? Заяц был самоыверенный.
Какая была черепаха? Черепаха была старательный и умный.
Какая мудрая мысль высказана в этой сказке? Не надо быть самоуверенный и всегда надо стараться добится победы.
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
Յուրաքանչյուրը պետք է իմանա իր հնարավորությունների չափը, չգերագնահատի իրեն։
Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Պուճուր մարդիկ մեծ երազ կը տենան։ Շունը պառկեր է սելին հովը, գիտե իր հովն է; Ինքը պզտիկ՝ լեզուն մեծ։
Paint ծրագրով նկարի՛ր առակը:
Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ: Խորհուրդ կրիային և լվին․ – Մեծ-մեծ մի խոսեք։ Խորհուրդ առյուծին և փղին․ – Որ հասկանան չեն պարծենա։ Ներող եղեք։