Monthly Archives: August 2022

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

― Լսի՛ր, Մանչու՚կ, այնտեղ՝ դրսի դռան մոտ, ինչ-որ մեկր քեզ է սպասում, ― ասաց
հայրիկը։
― Երևի Գունիլլան է կամ Քրիստերը, ― դժգոհ քրթմնջաց նա։
― Ո՛չ, նրա անունը Բիմբո է, ― ասաց մայրիկը։
― Ես ոչ մի Բիմբո չեմ ճանաչում, ― փնթփնթաց Մանչուկը։
― Գուցե, ― ասաց մայրիկը, ― բայց նա շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։
Հենց այդ րոպեին նախասենյակից կամաց հաչոց լսվեց։
Մանչուկը համառորեն գլուխը չբարձրացրեց. իսկապես ժամանակն է, որ ինքը
հրաժարվի բոլոր տեսակի երազանքներից…
Բայց նախասենյակից նորից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։
― Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց նա։
― Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։
Այդ ժամանակ Բոսսեն նետվեց նախասենյակ եւ մի րոպե անց ներս մտավ՝ ձեռքին
բռնած մի փոքրիկ կարճամազ տաքսա՛։
― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։
Արցունքները սառեցին Մանչուկի աչքերում, երբ նա ձեռքերը մեկնեց դեպի Բիմբոն։
Մանչուկը վախենում էր, որ շնիկը հանկարծ գոլորշի կդառնա ու կանհետանա։ Բայց
Բիմբոն չանհետացավ։ Մանչուկը գրկել էր Բիմբոյին, իսկ նա լիզում էր Մանչուկի այտերը եւ բարձրաձայն հաչում։
― Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկը։
Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր,
որ նրա ներսում՝ սրտի մեջ թե ստամոքսում, ինչ-որ բան էր կատարվում։ Ո՞վ գիտե, գուցե հենց այդպե՞ս է լինում, երբ երջանիկ ես։

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    Մանչուկ – խելացի, ընկերասեր, շեկլիկ մազերով
    Կառլսոնը – փոքրիկ, հաստլիկ տանիքում ապրող թռչող մարդուկ, շատակեր, բարի, զվարճալի և չարաճճի ընկեր
    Հայրիկ, մայրիկ – բարի և հոգատար
    Գունիլլան, Քրիստեր – սիրալիր և հաճելի ընկերներ
    Բիմբո – փոքրիկ շնիկ
    Բոսսեն, Բետանը – Մանչուկի սիրելի քույրն ու եղբայրն են, կատակասեր և բարի

    • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:

      Հետաքրքիր և զվարճալի գիրք է։

    • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
      Իմ ծնունդին մենք ծաղրածու էինք կանչել , իմ ընկերուհիներին էինք մեր տուն հրավիրել։ Մենք տարբեր խաղեր խաղացինք ու ես հաղթեցի, երգեցինք և պարեցինք։ Ես շատ նվերներ ստացա։
    • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

Իմ ընկերուհին ինձ պլաստիրին է նվիրել, ես նրանով մինչև հիմա խաղում եմ։ Ես կուզենայի ինձ նվիրեին փոքրիկ շնիկ։



Առաջին ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան
Անի Բարսեղյան, 4-3 դասարան

Ընտրությամբ խումբ

Դիզայն – տեխնոլոգիա

Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/

Չեմ օգտվում

Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/

Չեմ օգտվում

Լրացուցիչ կրթություն- /դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ/

Պար



Ամառային արձակուրդների մասին

Ամառային արձակուրդներին մենք շատ ճամփորդեցինք։ Գնացինք Հանքավան։ Հանքավանը հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով։ Այնտեղ շատ մեղուներ են պահում, ի դեպ, շատ համեղ անւոշաբույր մեղր են պատրաստում։ Այնտեղ մի շատ գեղեցիկ ջրվեժ կա, մենք շատ դժվարությամբ բարձրացանք ջրվեժի երկայնքով բավականին դեպի վեր՝ լեռը, այն հաղթահարում էինք բարձրանալով մեծ և փոքր քարերի վրայով, ծառերի ու թփերի արանքով, բայց մինչև վերջ չբարձրացանք։ Ճանապարհին հանդիպում էին ծառեր, որոնց վրա վայրի պտուղներ էին աճել, շատ գեղեցիկ։ Հետաքրքիր օրեր անցկացրեցինք այնտեղ։ Եղանակը շատ լավն էր, միայն ցերեկվա ժամերին էր շոգ, իսկ հետո անգամ ցուրտ էր, տանը, որտեղ մնում էինք վառարան էինք վառում, որ չմրսենք։ այնտեղ մի կատու էլ կար։ Անընդհատ գալիս էր մեզ մոտ և սպասում, որ իրեն կերակրենք։
Մի օր էլ երեկոյան ժամին գնացինք Գառնի տեսնելու Գառնու տաճարը։ Այն շատ գեղեցիկ էր լույսերի ներքո։ Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Ամառային արձակուրդներին հասցրեցինք լինել նաև Հրազդանի Քաղսի գյուղում։ Տատիկիս եղբայրն է այնտեղ ապրում իր ընտանիքով։ Այնտեղ ես ու մայրիկս մեր բարեկամուհու՝ Լաուրիկի հետ ազնվամորի էինք հավաքում։ Այն աճում է թփերի վրա, որոնք փշոտ ցողուններ ունեն, որ մեզ երբեմն ծակում էին, եթե զգույշ չէինք լինում։ Ազնվամորին շատ համեղ հատապտուղ է։ Ես ազնվամորի շատ եմ սիրում։ Նրանից մուրաբաներ և կոմպոտ են պատրաստում։