Category Archives: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի ջրվեժի անտառապարկ

Բարև ես Անին եմ, մենք այսօր ֆիզկուլտուրաի ժամանակ գնացել էինք
ջրվեժի անտառապարկ այնտեղ շա՜տ – շա՜տ ձյուն կար։ մենք ձյունով
էինք խաղում, մենք մեր հետ նաև տարել էինք սահնակներ և դահուկներ
մենք շատ ուրախ էինք, մենք անընդհատ ձյունով խաղում էինք։ Մեզ հետ
եկել էր ընկեր Անահիտը և ընկեր Սուսաննան ես նրանց շատ եմ սիրում։
Այնտեղ շա՜տ – շա՜տ լավ անցավ։




Գիտելիքների օրը բարձունքին

Մենք այսօր գնացել էինք բարձունք հաղթահարելու իմ ընկերուհու հետ նկարել ենք ։ Մենք շատ դժվարությամբ ենք բարցրացել, այտեղ կայն շատ ծաղեր և քարեր, մենք երգել էին պարել էնք և լավ ժամանակ անցկացրել։



Հրաժեշտի օրը

Այսօր մենք դասարանով գնացել էինք Թումոյի այգի։ Ընկեր Լիանան մեզ համար տարբեր անակնկալներ էր պատրաստել։ Մեզ այդ անակնկալները շատ դուր եկան։ Թումոյի այգում մենք տարբեր խաղեր խաղացինք․ երգեցինք, պարեցինք, վերջում էլ ջրային հրացաններով իրար լավ ջրեցինք։ Ընկեր Լիանան մեզ բաժանեց մեր նվերները՝ մեր հեղինակային հորինուկներով գրքերը․ դա մեր առաջին անակնկալն էր։ Հետո գնացինք պաղպաղակի գործարան․ սա էլ մեր երկրորդ անակնկալը, սա նաև իմ երազանքն էր, որ ընկեր Լիանայի հետ գնայինք պաղպաղակի գործարան։ Այնտեղ մեզ ցույց տվեցին, թե ինչպես են պատրաստում պաղպաղակները, հետո էլ մեզ այդ պաղպաղակներից հյուրասիրեցին։ Մենք նաև Թումոյի այգում էինք պաղպաղակ կերել։ Մենք շատ ուրախ էինք, երբ դպրոց վերադարձանք, միակ բանը որ մեզ տխրեցրեց, ընկեր Լիանայի հետ հրաժետն էր։ Մենք արդեն չորրորդ դասարան փոխադրվեցինք։ Ընկեր Լիանան էլ մեզ չի դասավանդելու, սա մեր վերջին ճամփորդությունն էր նրա հետ։ Բայց մենք միշտ սիրով կհիշենք նրա հետ անցկացրած մեր օրերը։



Ճամփորդություն դեպի մանկական երկաթուղի

Մենք այսօր գնացել էինք մանկական երկաթուղի, մենք այնտեղ աղբ
ենք հավաքել, խաղեր ենք խաղացել ենք, երգել ենք և պարել։ Այնտեղ
շա՜տ – շա՜տ հավես էր, ինձ մանկական երկաթուղին շատ դուր եկավ։



Բյուրականի մասին

Մենք այսօր գնացել էինք բյուրական։ Մենք այնտեղ խնոցի էինք հարել և երկանքով ցորեն ենք աղացել իսկ հետո մենք ստվերային թատրոն էինք նայել, երգել էինք պարել էինք և այդ երգելու պարելու ժամանակ ես և իմ ընկերուհիներով երաժշտական գործիքներով երկու երգ ենք նվագել և երգել ։ Ես արդեն երկրորդ անգամ եմ գնացել բյուրական, ես այնտեղ շատ սիրեցի այնտեղ շա՜տ – շա՜տ հավես էր։



Փոքրիկ էյնշտեյն գիտության թանգարանում

Մենք այսօր գնացել էինք Փոքրիկ Էյնեշտեյնի գիտության թանգարան, այնտեղ մեզ բացատրում էին թէ ինչպես մեք այնտեղի փորձերը կատարենք։ Իսկ հետո մենք այնտեղի փորձերը կատարում էինք, այնտեղ շա՜տ – շա՜տ հավես էր և հետաքրքիր։