Category Archives: 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատես-ի 5-րդ առաջադրանքի 

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա) Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես առավոտյան զարթնում եմ, գնում եմ դպրոց իսկ հետո երբ դասերս վերանում են գալիս եմ տուն դասերս անում եմ և գնում եմ պարի երբ գալիս եմ տուն խաղում եմ և գնում քնելու։

Ինձ ամենաշատը են պահն է դուր գալիս որ ես գնում եմ դպրոց։

Ես պարն եմ սիրով անում։

Ես որպես պարտականություն ոչինչ չեմ անում։

Ես առօրյայիս մեջ ոչինչ չեմ ցանկանա փոխել։

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Տխուր

Նա Բոլոնիայում մի ընկեր ուներ, որը ծանր հիվանդ էրիր իսկ նա գնում էր տեսակցության։

Ծիծաղելի

Պարզվուն է, որ նա աճպարար էր, նա միշտ ուրախացնում էր երեխաներին իր զվարճալի և հետաքրքիր հնարքներով։



«Ելք» ստուգատես առաջադրանք 4

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես ոչինչ չգիտեմ Միջին դպրոցի մասին։

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո, ես շատ եմ ցանկանում տեղափոխվել Միջին դպրոց, բայց նաև չեմ ուզում այս դպրոցը լքել։

  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Ինձ ծանոթ է Լուսինե Բուշը։

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ես կցանկանայ, որ Միջին դպրոցում լիներ լողավազան։



«Ելք» ստուգատես առաջադրանք 3

Առաջադրանք 3

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։

Ես այստեղ սովորում եմ մանկապարտեզից։

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ես չեմ մոռանա ընկեր Լիանային, ընկեր Անուշին և ընկեր Սոնային։

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։

Տարբեր հիշողություններ, ընկերություն, հոգատարություն, գիտելիքներ և ուրախություն;

  • 3-րդ դասարանցիներին գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցես նրանց:

4-րդ դասարանում լինելու են տարբեր ուսուցիչներ և նրանք պետք է չորրորդ դասարանում լավ սովորեն որպիսզի նրանք լավ հանձնեն իրենց քննությունը։

  • Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես այստեղ չեմ տնկել ծառ և թուփ։

  • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:


«Ելք» ստուգատես 2 առաջադրանք

Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը

Ես ընտրել եմ Լիանա Հակոբյան բլոգը։

Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ

Գրել, թե բլոգի հեղինակը ինչ առարկա է դասավանդում

Լիանա Հակոբյանը դասավանդում է մաթեմատիկա։

Գտնել բլոգի բաժինները, ուսումնասիրել դրանք, դուրս գրել այն բաժինները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել

Ինձ հետաքրքրեց ուսումնական ճամփորդություն բաժինը։

Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի տերը ուր է ճամփորդել

Լիանա Հակոբյանը ճամփորդել է Գեղասահքի և հոկեյի դպրոց, գիտության և տեխնիկայի թանգարան և Կենտրոնական բանկ։

Ուսումնասիրել բլոգի արտաքին տեսքը, կարծիք գրել դրա մասին։

Լիանա Հակոբյանի բլոգի գույնը շատ հանգիստ է և գեղեցիկ։

Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։



«Ելք» ստուգատես առաջադրանք 1

Կատարի՛ր ստուգատեսի առաջին առաջադրանքը՝

Առաջադրանք 1

Բլոգային աշխատանք

  • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

Անի Բարսեղյան
Իմ առաջին հրապարակումը եղել է 2021թ․ հունիսի 10-ին իմ մասին վերնագրով։

  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

Ես չեմ օգտագործում ճամփոդություն բաժինը որովհետև ես որ ուսուցչուհու հետ գնում եմ այդ բաժնում եմ նշում օրինակ եթե գնում եմ մայրենիի ուսուցչուհու հետ նշում եմ մայրենի բաժինը։

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

Ես հավանում եմ իմ ընկերուհուս Հասմիկ Առաքելյանի բլոգը, որովհետև նա ամեն ինչ շատ գեղեցիկ է անում և գունեղ։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:


5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես 

5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես