Month: June 2023

Մաթեմատիկայի քննություն

1) Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 7  է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 5:

25752

75253

52574

5752

2․ Գտի՛ր 8736 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

3

36

6

736

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  8-ին․

4, 8, 24, 70

24, 30, 48, 640

32, 48, 72, 240

2, 4, 16, 320

4․ Քանի՞ րոպե է 2/3 ժամը:

30

40

90

20

 5․   Գտի՛ր   6սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:

18սմ

2սմ

12սմ

3սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  արտադրյալը, եթե  արտադրիչներից մեկը   մեծացնենք  2 անգամ:

1) Կմեծանա 2-ով

2) Կփոքրանա 2-ով

3) Կմեծանա 2 անգամ

4) Կփոքրանա 2 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
12մ 33սմ > 12մ 3*սմ։

1) 2

2) 3

3) 4

4) 6

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  12000 գրամը կիլոգրամով:

1) 12կգ

2) 12000000կգ

3) 120կգ

4) 10կգ

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 340, 330, 200, 110

2) 460, 350, 500, 400

3) 120, 255, 340, 600

4) 800, 700, 455, 900

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների  3/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 90

2) 60

3) 150

4) 115

11. Տուփում կա 5 կանաչ, 11 դեղին և 2 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։

11 + 5 + 1 = 17

12.Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:

999 + 10 = 1009

13. Հաշվի´ր 11 • (260 − 360 : 6) – 200  արտահայտության արժեքը:

360:6=60
260-60=200
11×200=2200
2200-200=2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

115, 215, 315, 415, …

115, 215, 315, 415, 515

15. Գրիր 3-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։     

999

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 20մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

220-20=200
220×200=4400

17․ Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 333 է։ Որո՞նք են այդ թվերը։

333:3=111
111-2=109
111+2=113
109+111+113=333

Մայրենիի քննություն

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:


Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  2. ագեվազներ,
  3. վագերաձիեր,
  4. մամոնտներ,
  5. դինոզավրեր:
  1. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  1. Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  2. Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

  1. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  1. Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  2. Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  3. Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  4. Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զգույշ, արագավազ

  1. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  2. հոտի,
  3. մարմնի գծերի,
  4. խրխնջոցի,
  5. աչքերի:

  6.  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

մեծ – փոքր
անսովոր – սովորական
ճիշտ – սխալ
դժվար – դյութ


  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր, գծեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  1. առարկա,
  2. թիվ,
  3. հատկանիշ
  4. գործողություն:

  1. Ընդգծի´ր բարդ բառը.

  2. գծավոր,
  3. սպիտակ,
  4. մազափունջ,
  5. զեբր:

Հավաքել եմ 9,5 միավոր
Իմ սխալները 1
Ուղղել եմ 1 հատը

Ճամփորդություն դեպի Սքեյթպարկ

Հունիսի 6-ին մենք գնացել էինք Սքեյթպարկ։

Սկսբում պաղպաղակ կերանք իսկ հետո մենք սքեյթ և սամակատ վարեցինք։

Այնտեղ իմ ընկերուհի Հասմիկը ինձ սովորացրեց սքեյթ վարել։ Հետո գնացինք այգի այնտեղ տեսանք Տարաս Շեվչենկոյի արձանը, այդ արձանի վրա դրված էր շախմատի ձին։

Այնտեղ շա՜տ հավես էր անցել ինձ շատ դուր եկավ։

Առաջին շաբաթվա ամփոփում

Մեր այս շաբաթվա ջոկատավարը ընկեր Անին էր 💜։

Մենք այս շաբաթվա ընթացքում մեր ջոկատավար ընկեր Անիի հետ անցկացրեցինք շատ հավես օրեր։ Մենք լողում էինք և խաղում, Հունիսի 1-ին մենք առավոտյան գնացինք Մայր դպրոց իսկ երբ եկանք լողացինք ենք, պաղպաղակ, քաղցրավենիք կերանք և խաղացինք։

Մայիսի 31-ին մենք գնացին Կլոճի դոշ բարձրունք հաղթահարելու ընկեր Ֆլորաի, ընկեր Ալինաի, Ընկեր Անահիտի և ընկեր Շողիկի հետ։ Մենք այնտեղ տեսանք բարսուկի բուն։

Իսկ այսօր մենք գնացինք եկեղեցի որպեսզի սովորենք սքեյթ քշել։ Ինչպես նաև կատարեցինք շաբաթվա ամփոփում։

Ճամփորդություն դեպի Կլոճի դոշ

Մայիսի 31-ին մենք գնացինք դեպի կլոճի դոշ բարձրունք հաղթահարելու։

Մենք այնտեղ տեսանք տարբեր գույնի թիթեռներ նարնջագույն, կապույտ, մանուշակագույն, միջատներ և նաև մենք տեսանք բարսուկի բույն այնտեղ մի մարդ մեզ պատմեց, որ բարսուկը ունենում է երկու բույն մեկ որ նա քնի իսկ մյուսը, որ հաց ուտի։

Մենք շատ դժվարությամբ հաղթահարեցինք որովհետև այնտեղ ծակող փշեր կար երբ մենք բարձրանում էինք մեր ոտքերը սղում էին և մենք ընկնում էինք։

Բայց ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ, ես նորից կուզենայ այնտեղ գնալ։