Նորալուսնի ժամանակ Լուսինը տեսանելի չի լինում գիշերային երկնքում, քանի որ այդ ժամանակ նա շատ մոտ է լինում Արևին երկնային մթնոլորտում և միևնույն ժամանակ այն շրջված է լինում դեպի մեզ գիշերային կողմով։ Երբեմն, սակայն, այն կարելի է տեսնել արևի սկավառակի ֆոնին (Արևի խավարում)։ Բացի այդ, որոշ ժամանակ անց (սովորաբար մոտ 2 օր) նորալուսնից հետո կամ առաջ շատ պարզ մթնոլորտի դեպքում ամեն դեպքում հնարավոր է նկատել Լուսնի սկավառակը` լուսավորված Երկրից արտացոլվող թույլ լույսով (Լուսնի մոխրագույն լույս։
Երբ գնացել էինք ջերմոց այնտեղ շատ լավ էր։ Այնտեղ մենք նապաստակ էինք տեսել և այդ նապաստակին վանդակից հանել էինք դուրս և սիրում էինք։ Այնտեղ մենք նայև թութակ ենք տեսել և փոքրիկ ծովախոզուկներին գազար էինք կերակրում
Բարև ես Անին եմ 7 տարեկան ես հիմա կպատմեմ իմ ընտանիքի մասին։ Իմ ընտանիքում կա 6 հոքի։ Մայրիկս, հայրիկս, տատիկս, քույրիկս և եղբայրս։ Իմ մայրիկիս անունը Լուսինե է, իսկ հայրիկիս անունը Արտաշես, տատիկիս անունը Մարուսյա, իսկ քույրիկիս անունը Մանե իսկ եղբորս անունը Մարտին։
Արծիվ թագավոր, ինչի՞ արգելեցիր, որ կաքավը երգի։ Տես, հիմա մոռացել է իր երգը։ Բա, հիմա ի՞նչ ենք անելու, արտերը հասկերը ո՞նց են քաղցրանալու, մեզ ո՞նց է ուրախացնելու կաքավը։
Ես սիրում եմ ընկերություն անել շատերի հետ, բայց դասարանում ամենից շատ խաղում եմ Աննայի հետ։ Նա հիմա իմ դասընկերուհին է, բայց մենք ընկերացել ենք, երբ դեռ մանկապարտեզ էինք գնում։ Նա շատ բարի, հանգիստ, ուրախ և խելացի աղջիկ է։ Նա լավ է սովորում, պարտաճանաչ է, դասերից չի բացակայում, և մենք միասին խաղում ենք դասամիջոցներին ու իրար օգնում դաս անելիս։ Իմ դասընկերուհիներն են նաև Կալին ու Հասմիկը։ Նրանք էլ շատ լավն են, բարի և ուրախ։ Ես նրանց շա՜տ – շա՜տ եմ սիրում։
Սոխակը փոքրիկ, հանգիստ, զգույշ և բարի թռչուն է, ճնճղուկի նման է, բայց ավելի փոքր ու գեղեցիկ մարմին ունի։ Սոխակը տարբեր որդեր,ճիճուներ է ուտում, դրանով նպաստում առողջ բերք լինելուն։ Ամենից սիրած կերը մրջյունի ձվերն են, սիրում են նաև մոշ և ելակ։ Շատ են ջուր խմում, հատկապես ուտելուց հետո։ Երբ տաք է, ամեն օր լողանում է ջրում։ Իր բույնը ջրերի մոտ է սարքում, խիտ թփուտներում, իսկ ավելի ճիշտ ալոճենու թփերում։ Սոխակներն ամռանն են չվադառնում, մյուս ամիսները տաք երկրներում են անցկացնում։ Մայիսիս սկզբին էգ սոխակը 4 կան 5 ձու է դնում, արուն օգնում է մեծացնել ձագերին, երեք շաբաթ հետո նրանք արդեն կարողանում են թռչել, իսկ ծնողները նրանց դայլայլել են սովորեցնում։ Սոխակներն ամենից գեղեցիկն են դայլայլում։ Ամից շատ նրանք մայիսին են երգում, երբ նոր են վերադառնում և իրենց ուրախությունն են նման կերպ արտահայտում։ Սկզբից արուներն են վերադառնում և սկսում են ակտիվ դայլայլել, որ էգերը իրենց դայլայլը ճանաչելով իրենց մոտ դառնան։
Սոխակների թշնամին կատուն է։ երգելիս նրանց աչքերը փակ են, այդ պատճառով կատուները հեշտությամբ գաղտագողի մոտենում ու բռնում են նրանց։ Բուն ես սոխակի թշնամին է։ Երբեմն էլ փոքրիկ տղաներն են նրանց բույնը քանդում։
Բարև, ես Անին եմ։ Այսօր կպատմեմ իմ ուսուցչուհու մասին։ Ես իմ ուսուցչուհուն շատ եմ սիրում․ նա բարի է և շատ գեղեցիկ։ Նա շատ սիրուն շորեր ունի, նա շատ սիրուն մազեր ունի։ Նա նաև շատ խելացի է և մեզ հետաքրքիր բաներ է սովորեցնում։ Նա մեզ էքսկուրսիաների է տանում, և մենք ուրախ ու հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում միասին։ Նրա անունը և ազգանունն է Լիանա Ռոզիկյան։ Նա 26 տարեկան է։
Բարև Ձեզ։ Ես Անին եմ։ Ես 7 տարեկան եմ։ Սովորում եմ Հյուսիսային դպրոցում ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Ես արդեն 3 դասարան եմ, ես սիրում եմ երգել, լողալ, նկարել և խաղալ։
Մենք այսօր գնացինք Ապարանի ջրամբար։Ճանապարհին երգելով հասանք Ապարան։ վազվզեցինք, ջրաներկով նկարեցինք, երգեցինք ու պարեցինք, հետո իջանք ջրամբար։ Բնությունը շատ գեզեցիկ էր, այնտեղ շատ ծառեր կան ու խոտեր։ Հավես օր էր։