Month: August 2024

«Ուսումնական ամառ»

Ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ռոնալդ Դալի «Մալթիդան» գիրքը։ Այն շա՛տ հետաքրքիր պատմություն է մի աղջկա մասին է, ով շատ է սիրում գիրք կարդալ, իսկ նրա հայրը և մայրը չեն թողում նրան գրքեր կարդա։ Նրա անունն է Մաթիլդա։ Մաթիլդան ամեն օր տանը մենակ էր մնում, հայրը գնում էր աշխատանքի, մայրը գնում էր բինգո խաղալու, իսկ եղբայրը՝ դպրոց։ Մալթիդան շատ խելացի էր և չարաճճի։ Մի անգամ նա իր հայրիկի գլխարկն էր սոսնձել, այն կպել էր հայրիկի գլխին և չէր պոկվում։ Մալթիդայի ծնողները նրան չէին սիրում։ Երբ Մալթիդան տանը մենակ էր մնում, գնում էր գրադարան, գիրք էր վերցնում, գալիս էր տուն և գիրք կարդում։ Երբ Մալթիդան գնում էր դպրոց, նրա ուսուցիչը՝ Օրիորդ Մեղրանուշը, զարմանում էր նրա գիտելիքներով։ Այդ դպրոցի տնօրենը տիկին Դագանակն էր։ Նա շատ խիստ և ուժեղ էր։ Մի օր Մալթիդան գնում է օրիորդ Մեղրանուշի տուն, տեսնում է, որ տանը կահույք չկա։ Օրիորդ Մեղրանուշը պատմում է, որ նա երկու տարեկան է եղել, երբ նրա մայրը մահացել է, իսկ հետո նրա հայրն է մահացել, և նա մնացել է հորաքրոջ խնամակալության տակ։ Նրա հորաքույրը տիկին Դագանակն է։ Իսկ հետո նա պատմեց, որ երբ մեծացել է, սկսել է առանձին տանն ապրել։
Մալթիդան կարողանում էր առանց ձեռքերի օգնությամբ իրեր բարձրացնել և տեղաշարժել։ Հաջորդ օրը Մալթիդան առանց ձեռքերի օգնության կավիճը վերցնում է և գրատախտակին գրում, որ տիկին Դագանակը տունը տա օրիորդ Մեղրանուշին և գնա էստեղից։ Երբ տիկին Դագանակը այդ տեսնում է, փախչում է և էլ չի վերադառնում։ Իսկ տունը մնում է օրիորդ Մեղրանուշին։ Հաջորդ օրվանից նոր տնօրեն է գալիս, և Մալթիդային տեղափոխում են բարձր դասարան։ Երբ Մաթիլդան տուն է գնում, տեսնում է, որ դռան մոտ մեքենա է կանգնած, ուշադրություն չի դարձնում և մտնում է ներս, տեսնում է, որ նրա մայրը և հայրը ճամպրուկն են հավաքում, հարցնում է, թե ինչ է եղել, նրա հայրը պատասխանում է, որ ընդմիշտ գնում ենք Իսպանիա։ Մալթիդան վազում է օրիորդ Մեղրանուշի տուն և նրան ասում, որ ընդմիշտ գնում է Իսպանիա։ Երկուսով գնում են Մալթիդայի տուն։ Մալթիդան նրա հայրիկին և մայրիկին համոզում է, որ մնա այստեղ և ապրի օրիորդ Մեղրանուշի տանը։ Նրանք համաձայնում են։ Այդ օրվանից Մալթիդան և օրիորդ Մեղրանուշը ապրում են միասին։