Վիլյամ Սարոյանի վիրավոր առյուծն ու կրիան

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

  1. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:

Յուրաքանչյուրը պետք է իմանա իր հնարավորությունների չափը, չգերագնահատի իրեն։

  1. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
    Պուճուր մարդիկ մեծ երազ կը տենան։
    Շունը պառկեր է սելին հովը, գիտե իր հովն է;
    Ինքը պզտիկ՝ լեզուն մեծ։
  2. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
  3. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
    Խորհուրդ կրիային և լվին․
    – Մեծ-մեծ մի խոսեք։
    Խորհուրդ առյուծին և փղին․
    – Որ հասկանան չեն պարծենա։ Ներող եղեք։
 

About anibarseghyan

Բարև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *