Month: March 2026

Հաշվետվություն,7-րդ դասարան/մարտ/

10-20 նախադասությամբ ամփոփել ի՞նչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, համաշխարհային պատմությունից։ Ի՞նչ սովորեցիր և ի՞նչը տպավորեց քեզ։ Տեղադրել առաջադրանքների հղումները/նաև Տիգրան Հայրապետյանի մեդիափաթեթի քո աշխատանքը/։ Հետևի՛ր նաև գրածիդ ուղղագրությանն ու կետադրությանը։

Այս ամսվա ընթացքում մենք կատարեցինք խմբային աշխատանք և նաև ծանոթացանք Տիգրան Հայրապետյանի հետ։ Մենք կատարեցինք խմբային աշխատանք, և յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընտրած թեման։ Մեր թիմը ներկայացրեց Անգլիան միջնադարում։ Ես իմացա որ անգլիան ստեղծվել է 829 թվականին։ Իսկ այդ աշխատանքից հետո մենք ծանոթացանք Տիգրան հայրապետյանի մասին՝ նա ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում։ 1970-1980 թթ. սովորել է թիվ 71 դպրոցում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանը կոչվում է իր անունով։

Մարտ ամսվա աշխատանքների հղումները այստեղ՝

«Տիգրան Հայրապետյան» մեդիափաթեթ
Առաջադրանք 7-րդ դասարան,մարտ

Հայոց լեզու, 7-րդ դասարան

Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
մութ սենյակ – մութ բնավորություն
բարձր սար – բարձր տրամադրություն
դառը միրգ – դառը ճշմարտություն
սև գրիչ – սև բախտ
տափակ տանիք – տափակ միտք
սուր դանակ – սուր քար
ծանր իր → ծանր վիճակ

2. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:

ծիրան → ծիրանենի, ծիրանանոց
գույն → գունավոր, գունավորում
հարսն → հարսնացու, հարսնություն
տենչ → տենչանք, տենչալի
գործ → գործիչ, գործարան, գործավոր
փայտ → փայտյա, փայտագործ
խռով → խռովություն, խռովարար
փայլ → փայլուն, փայլելիկ
վերջ → վերջնական, վերջավորություն
հոտ → հոտավետ, հոտառություն
հուր → հուրեղեն, հրաբուխ

3.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ․․․սեղան, ․․․տուն, …. ծաղիկ, ….խաղ, ….պար, …. խումբ:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ գրա…., հացա…., զարդա…., հողա…., օդա…., նավա…:

Գրասեղան
Հացատուն
Հողածաղիկ
Ձարդախաղ
Օդապար
Նավախումբ


4. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
երկաթագիծ, նկարագիր – երկաթագիր, նկարագիծ
երկրագունդ, շարժուձև – երկրաձև, շարժուգունդ
գրավաճառ, սեղավբնատուն – գրավատուն, սեղանաճառ
չարասիրտ, լեզվաբան – չարաբանական, լեզվասիրտ
բարեգործ, կամազուրկ – բարեզուրկ, կամագործ

Առաջադրանք 7-րդ դասարան,մարտ

Դասագիրք

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

  1. ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ
  2. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  3. ԱՆԳԼԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  4. ՖՐԱՆՍԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  5. ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է 768–814 թթ.

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:

Հին գերմանացիները

Գերմանական ցեղերը դեռևս Ք. ա. I դարում զբաղեցնում էին Կենտրոնական Եվրոպան և Սկանդինավյան
թերակղզու հարավը: Նրանք բաժանվում էին մի քանի
խոշոր ցեղախմբերի՝ գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ և այլն։ Ցեղերի մի մասը դարձել էր նստակյաց և
զբաղվում էր երկրագործությամբ: Սակայն ռազմական
գործը դեռևս շարունակում էր կարևոր դեր խաղալ։

Ժողովուրդների մեծ գաղթը

IV–VII դարերը Եվրոպայում ժողովուրդների Մեծ
գաղթի դարաշրջանն է: Կայսրության սահմանամերձ
շրջաններում բնակվող ցեղերը աճող բնակչության
կարիքները բավարարելու նպատակով հաճախ տեղաշարժվում և նոր տարածքներ էին յուրացնում: Տեղաշարժերի վրա ազդեց նաև կլիմայի սառեցումը, որի
հետևանքով գյուղատնտեսության համար անբարենպաստ պայմաններ էին առաջացել:
Առաջինը տեղաշարժվեցին գոթերը, որոնք հաստատվեցին Դանուբ և Դնեպր գետերի միջև ընկած
շրջանում: Շուտով նրանք բաժանվեցին երկու ցեղային միությունների՝ վեստգոթեր և օստգոթեր:
IV դարում Եվրոպա ներխուժեցին հոները: Նրանք
վտարեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում բնակվող օստգոթերին:

Արևմտյան հռոմեական կայսրության անկումը

Սկզբում Իտալիայի վրա արշավեցին վեստգոթերը, ապա՝ վանդալները։ Հատկապես ծանր հարված ստացավ Հռոմ քաղաքը։ Վանդալները 455 թ., գրավելով Հռոմը, սարսափելի թալանի ենթարկեցին այն: Նրանց արարքը հետագայում դարձավ պատկերավոր արտահայտություն՝ վանդալիզմ։Հոները Աթթիլայի գլխավորությամբ մտան Գալլիա:Հռոմեա–գերմանական միացյալ զորքը 451 թ. Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին: Այս ճակատամարտի շնորհիվ Արևմուտքն ազատվեց քոչվոր հոների սպառնալիքից: Սակայն դա կայսրության վերջին ռազմական հաջողությունն էր: Պետության գործերն արդեն տնօրինում էին կայսերական բանակի բարբարոս հրամանատարները:Կայսրության անկումը դառնում էր անխուսափելի: 476 թ. Հռոմեական բանակի գերմանացի հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին, իսկ նրա թագն ուղարկեց
Բյուզանդիայի կայսրին։ Այս քայլով նա ցույց էր տալիս, որ Հռոմեական կայսրությունը այլևս գոյություն չունի:

Ֆրանկական թագավորությունը

Արևմտյան կայսրության անկումից հետո Եվրոպայի տարբեր շրջաններում ձևավորվեցին նոր թագավորություններ՝ Վեստգոթական, Վանդալների, Ֆրանկական։ Դրանց շարքում իր տարածքով և նշանակությամբ աչքի էր ընկնում ֆրանկների պետությունը։ Քլոդվիգից հետո նրա արքայատոհմը սկսեց թուլանալ: Թագավորները պահպանում էին արքայական տիտղոսը, բայց իրական իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում էին «ծույլ թագավորներ»: Երկիրը կառավարում էին արքայական կալվածքների կառավարիչները՝ մայորդոմները: 751 թ. մայորդոմ Պիպին Կարճահասակը հռչակվեց ֆրանկների թագավոր: Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ: Վարձահատույց լինելուհամար Պիպինը արշավեց Իտալիա՝ լանգոբարդների դեմ: Նրանցից խլած հողերը նա նվիրեց պապին, որոնց վրա կազմավորվեց Հռոմի պապի աշխարհիկ պետությունը՝ Պապական մարզը: Պիպինի գահակալումով ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը: Այդ տոհմանունն առաջացել է Պիպինի հաջորդ Կարլոս Մեծի անունից:

Կարլոս Մեծի տերությունը
Ֆրանկների արքա Կարլոսը ձեռնարկեց լայնածավալ նվաճողական քաղաքականություն։ Նա գրավեց
Հյուսիսային Իտալիան, Սաքսոնիան, Բավարիան։ Հռոմի պապը որպես պատասխան իրեն աջակցելու համար Կարլոսին 800 թ. թագադրեց կայսերական թագով։ Դրանով Կարլոսը ստացավ Բյուզանդիայի կայսրին հավասար կարգավիճակ։
Վաղ միջնադարի Եվրոպայում Կարլոս անունը դարձավ արքայական իշխանության խորհրդանիշը:
Եվրոպայի առանձին երկրների կառավարողները սկսեցին իրենց անվանել «կարոլ» (թագավոր):
Կարլոսը փորձում էր համադրել անտիկ քաղաքակրթությունը նոր իրողությունների հետ և ստեղծել խոշոր
տերություն և միասնական քրիստոնեական մշակույթ։ Վանքերում բացվում էին դպրոցներ: Մայրաքաղաք Աախենում հիմնվեց ակադեմիա, որտեղ աշխատելու հրավիրվեցին հայտնի գիտնականներ։ Նոր մշակութային
իրողությունների ձևավորման այս ժամանակաշրջանը անվանում են «Կարոլինգյան վերածնունդ»։ Այն մեծ
դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակույթի ձևավորման և զարգացման գործում: