Month: November 2024
Դաս 9
Text 5 page 12 (to read and translate), page 13 points B,C (to write)
5

One day a man went to see his doctor and said to him, ‘I’ve swallowed a horse,
doctor, and I feel very ill.’
The doctor thought for a few seconds and then said, ‘All right, Mr. Lloyd, I’ll
help you. Please lie down on this bed.’
The doctor’s nurse gave the man an injection, the man went to sleep, and the
doctor went out quickly to look for a horse in the town.
After half an hour he found one, borrowed it and took it into his office, so
when Mr. Lloyd woke up, it was there in front of him.
‘Here’s the horse, Mr. Lloyd,’ the doctor said. ‘I’ve taken it out of your
stomach, and it won’t give you any more trouble now.’
At first Mr. Lloyd was happy, but then he looked at the horse again and said,
‘But, doctor, my horse was white, and this one’s brown!’
B. Which words in the story on page 12 mean:
1. sick – ill
3. visit – went to see
5. discovered – found
2. pleased – was happy
4. fast – quickly
A. Put the number of the correct sentence under the correct picture.

- The nurse gave Mr. Lloyd an injection. 3
- The doctor went out into the street. 5
- Mr. Lloyd said, ‘I feel very ill.’ 2
- Mr. Lloyd woke up. 6
- Mr. Lloyd came into the doctor’s office. 1
- Mr. Lloyd went to sleep. 4
28.11.24
1.Տրված արտահայտությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:
Երկու ոտքը մի մաշիկ դրեց: Դռնեդուռ ընկավ: Կապանքներից ազատեց: Զգաց մոտենալը: Խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող: Այդտեղ էլ երկար չմնաց:
2.Կարդա՛ առակը և կատարի՛ր առաջադրանքները։
- Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
- Մեղադրի՛ր կարիճին։
Կարիճը սխալ արեց նա խոստացավ, որ չի խայթի, բայց խայթեց։
- Արդարացրո՛ւ կարիճին։
Նա մեղավոր չէր նա անում էր նրա գործը։
- Գրի՛ր, քո կարծիքով կարիճը մեղավո՞ր էր, թե՞ ոչ։ Հիմնավորի՛ր։
Կարիճը մեղավոր էր որովհետև նա խոստացավ, որ չի խայթի, բայց խայթեց։
Կրիան ու կարիճը
Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։ Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։
-Լավ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ։
Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։
-Ինչպե՞ս չես ամաչում, կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,- բղավեց կրիան։
-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,- ասա ինձ՝ ինչու՞ համաձայեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։
— Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւ ես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։
2․ Գրաբարից փոխադրի՛ր աշխարհաբար հետևյալ մտքերը․
Այր/մարդը/ պակասամիտ արհամարհէ զընկերն։
Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։
Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ յուսացեալ իցէ/հույսը դրել է/ ի քեզ։
Բարեկամիդ չարիք մի արա, ով հույսը քեզ վրա է դրել։
Ոչ է բարւոք /լավ չէ/ առնուլ /վերցնել/ զհաց ի մանկանց եւ արկանել/գցել/ շանց /շներին/։
Լավ չէ երեխաներից վերցնել, շներին տալ։
Զգո’յշ լերուք/եղեք/ յամենայն անիրաւութեանց։
Զգույշ եղեք ամեն անիրավությունից։
Վկայ սուտ առանց պատժի ոչ լիցի։/չի մնա/
Սուտ վկան առանց պատժի չի մնա։
Դաս 8
Առեղծվածային Փյունիկիան: Առաջին ծովային տերությունը:

Փյունիկեցիները, ինչպես մենք՝ հայերս աշխարհի հնագույն ժողովուրդներից էր, համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից: Փյունիկիան ձգվում էր Միջերկրական ծովի արևելյան ափի երկայնքով, ընդգրկել է այժմյան Լիբանանի, Սիրիայի տարածքները: Համեմատած այդ շրջանի մեծ տերությունների ՝ Միջագետքի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հին Հռոմի հետ, Հին Փյունիկիան զբաղեցնում էր ընդամենը մի փոքրիկ տարածք: Բայց նրա խոսքը որոշիչ էր եգիպտական քաղաքների խորշերում, Սիցիլիայի ափերին, Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի հունական նավահանգիստներում … Փյունիկյան նավերը գերակշռում էին ամբողջ Միջերկրական ծովում: Փյունիկեցիները աշխարհին տվեցին այբուբեն, որը գոյություն ունեցող բոլոր գրային համակարգերի հիմքը դարձավ , առաջին կարգի ծովային նավեր և շատ ավելին …
Ո՞րն էր այս փոքրիկ ժողովրդի ուժը:
Փյունիկյան պետության բնիկների մասին ստույգ պատմությանը հայտնի չէ, ինչևէ, նրանց անմիջական նախնիները այստեղ ապրել են մ.թ.ա. III հազարամյակից: Փյունիկեցիներն իրենք իրենց համարում էին «այսինչ քաղաքի բնակիչներ»: Փյունիկյան քաղաքներում ամենահին շերտերը նշվում են մ.թ.ա. մոտ 3000 թվին: Այս ժամանակաշրջանից էլ սկսվում է քաղաքային քաղաքակրթության պատմությունը:

Դեռևս մ.թ.ա. V հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավել նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը: Փյունիկիայում տները սովորաբար կառուցվում էին երկհարկանի ՝ վերջին հարկում բաց կամ արգելված պատկերասրահով, որտեղ բնակվում էին տերերը: Ստորին հարկում, հաճախ քարից հատակով, որտեղ պահվում էին տարբեր պահեստավորված իրեր, ապրում էին ստրուկները:
Առաջադրանք 1
1.Սովորել պատմել:
2 Գրավոր ներկայացրու՛ և հիմնավորի՛ր տպավորիչ հատվածը:
Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:


Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընզդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.
Ձգողության ուժ տեսանյութ:
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
- Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
- Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
27.11.24
Գրի՜ր հետեյալ բառերի հոմանիշներն ու հաանիշները․
Զվարթ – կենսուրախ – տխուր
մշուշ – մառախուղ –
մրրիկ – հողմ
մունջ – համր – խոսուն
համեստ – պարկեշտ – անհամեստ
գծուծ – անպիտան – առատաձեռն
գութ – սեր –
լուսաբաց – առավոտ – մայրամուտ
հույս – սպասելիք – վհատություն
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել – ,
վաղորդյան –
մեղանչել – Մեղք՝ հանցանք գործել
մաքառել – Պայքարել
անտունի – Ժողովրդական երգի մի տեսակ
դրվատել – գովաբանել
երկնչել – Վախենալ
3..Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել չարաճճի
թևերը փռել խիստ վախենալ
աստծու կրակ պաշտպանել
արյունը ջուր դառնալ դրդել մի արարքի
առաջին ջութակ գլխավոր դեմք
4.Ինքդ գրի՜ր հինգը դարձվածք․․․
Նկարագրի՜ր բարի մարդու, ով մեծ գործ կատարեց ընկերոջ կյանքում։Ներկայացրո՜ւ նաև գործը։
5.Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն: Վարդենին կոքքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճ․ղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:
Homework: Text 4 page 10 page 11 points B,C

Mrs. Williams lived in a small street in London, and now she had a new
neighbour. Her name was Mrs. Briggs, and she talked a lot about her expensive
furniture, her beautiful carpets and her new kitchen.
‘Do you know,’ she said to Mrs. Williams one day, ‘I’ve got a new
dishwasher. It washes the plates and glasses and knives and forks beautifully.’
‘Oh?’ Mrs. Williams answered. ‘And does it dry them and put them in the
cupboard too?’
Mrs. Briggs was surprised. ‘Well,’ she answered, ‘the things in the machine
are dry after an hour, but it doesn’t put them away, of course.’
‘I’ve had a dishwasher for twelve and a half years,’ Mrs. Williams said.
‘Oh?’ Mrs. Briggs answered. ‘And does yours put the things in the cupboard
when it has washed them?’ She laughed nastily.
‘Yes, he does,’ Mrs. Williams answered. ‘He dries the dishes and puts them
away.’
B. Write these sentences. Put one of these words in each empty place:
an , any , no , none, some
B. Write these sentences. Put one of these words in each empty place:
an any no none some
1. Mrs. Briggs was rich, but Mrs. Williams was not. Mrs. Briggs had
some beautiful carpets, but Mrs. Williams didn’t have any.
2. Mrs. Briggs had some expensive furniture, but Mrs. Williams had none .
3. Mrs. Briggs had an expensive dishwasher, but Mrs. Williams did
not have any machines in her kitchen.
4. Mrs. Briggs had some nice roses in her garden, but Mrs. Williams had
no flowers in hers.
5. Mrs. Briggs had some big trees in her garden too, but Mrs. Williams
had none.
C. Write this story. Put one of these words in each empty place:
he, him, his , her , it , its , she
Mrs. Williams had a good baby: She never cried, and her clothes were
always clean. Mrs. Briggs was very surprised and said, ‘When my daughter
was small, I gave her lots of food, but she cried a lot, and her clothes were
always dirty. Why is your baby so different? How do you do her ?’
‘Well,’ answered Mrs. Williams, ‘my first child was a boy. I always gave
him a lot of food, he got very fat, and his stomach was always full. He
cried a lot and was dirty. Now I give my new baby much less, and she is
happy and clean.’
26.11.24.Գանձանակ։ Էտգար Կերետ
1․ Կարդա՛ պատմվածքը։ Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ Գրի՛ր՝ որն է պատմության մեջ արտահայտված գաղափարը՝ գլխավոր ասելիքը։
Որ պետք է գումարը ճիշտ տնորինել։
Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…
Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի: