Category Archives: Ամառային արձակուրդները

Ամառային արձակուրդների մասին

Ամառային արձակուրդներին մենք շատ ճամփորդեցինք։ Գնացինք Հանքավան։ Հանքավանը հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով։ Այնտեղ շատ մեղուներ են պահում, ի դեպ, շատ համեղ անւոշաբույր մեղր են պատրաստում։ Այնտեղ մի շատ գեղեցիկ ջրվեժ կա, մենք շատ դժվարությամբ բարձրացանք ջրվեժի երկայնքով բավականին դեպի վեր՝ լեռը, այն հաղթահարում էինք բարձրանալով մեծ և փոքր քարերի վրայով, ծառերի ու թփերի արանքով, բայց մինչև վերջ չբարձրացանք։ Ճանապարհին հանդիպում էին ծառեր, որոնց վրա վայրի պտուղներ էին աճել, շատ գեղեցիկ։ Հետաքրքիր օրեր անցկացրեցինք այնտեղ։ Եղանակը շատ լավն էր, միայն ցերեկվա ժամերին էր շոգ, իսկ հետո անգամ ցուրտ էր, տանը, որտեղ մնում էինք վառարան էինք վառում, որ չմրսենք։ այնտեղ մի կատու էլ կար։ Անընդհատ գալիս էր մեզ մոտ և սպասում, որ իրեն կերակրենք։
Մի օր էլ երեկոյան ժամին գնացինք Գառնի տեսնելու Գառնու տաճարը։ Այն շատ գեղեցիկ էր լույսերի ներքո։ Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Ամառային արձակուրդներին հասցրեցինք լինել նաև Հրազդանի Քաղսի գյուղում։ Տատիկիս եղբայրն է այնտեղ ապրում իր ընտանիքով։ Այնտեղ ես ու մայրիկս մեր բարեկամուհու՝ Լաուրիկի հետ ազնվամորի էինք հավաքում։ Այն աճում է թփերի վրա, որոնք փշոտ ցողուններ ունեն, որ մեզ երբեմն ծակում էին, եթե զգույշ չէինք լինում։ Ազնվամորին շատ համեղ հատապտուղ է։ Ես ազնվամորի շատ եմ սիրում։ Նրանից մուրաբաներ և կոմպոտ են պատրաստում։



Ամառային արձակուրդների մասին

Ամառային արձակուրդներին իմ ընտանիքի հետ գնացել եմ Աղվերան և քաղաքից դուրս Հանգստյան գոտի, որտեղ անց ենք կացրել մի հրաշալի օր․ ողջ օրը ես լողացել եմ լողավազանի մեջ, խաղացել և ուրախացել բարեկամուհուս՝ Նառկայի հետ։
Աղվերանում, որտեղ շատ գեղեցիկ բնություն կար, ծառերի տակ շատ խաղացել եմ իմ ընկերուհի Սոնայի հետ ու ճոճորվել գամակի վրա։ Մեկ ուրիշ օր դասընկերուհուս՝ Աննայի հետ գնացել եմ այգի, այնտեղ բատուտի մեջ թռվռացել ենք, շարիկներ ենք գցել ցանցի մեջ և տարբեր հետաքրքիր խաղեր խաղացել։ Ես շա՜տ եմ կարոտել դպրոցը և ուզում եմ, որ Սեպտեմբերի մեկը շուտ գա, նորից գնանք դպրոց։