Ուսումնայան գարուն նախագիծ ․ հայրենագիտություն
2. Տիգրան և Աժդահակ — կարդալ, սովորել պատմել, պատրաստվել քննարկման։
3. «Ուսումնական գարուն» նախագիծ — կատարել մարտի 25-31-ը` կարճ արձակուրդի ընթացքում։
2. Տիգրան և Աժդահակ — կարդալ, սովորել պատմել, պատրաստվել քննարկման։
3. «Ուսումնական գարուն» նախագիծ — կատարել մարտի 25-31-ը` կարճ արձակուրդի ընթացքում։
Ամպերում ջրային գոլորշիները սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնոլորտային տեղումներ: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:
Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով իրար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ, և Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:
Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջանում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորանոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափվում են Երկրի վրա:
Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնականում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում, պարզկա գիշերային ժամերին:
Գիշերը, երբ օդը սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:
Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերներին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:
Մթնոլորտային տեղումների քանակը չափում են օդերևութաբանական կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:
Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որը տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրը հավաքվում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրը դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որոշում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:
Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլը տեղափոխում են տաք սենյակ, որ ձյունը (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրը նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տեղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա ընթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետրերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երևանում՝ մոտ 300 մմ:
Հարցեր և առաջադրանքներ
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադե գործարանը»։
Ինձ այն մասը դուր եկավ երբ Չարլին գտավ ոսկե տոմսը։
Չարլի Բաքեթ – խելացի, ուրախ
Պարոն Ուիլի Ուոնկա – հարուստ
Ավգուստ Գլուփ – քաղցրակեր
Մայք Թիվի –
Վերուկա Սոլթ – համառ
Վիոլետ Բյուրգարտ – անշնորք
Ումպա-Լումպաներ – փոքրիկ
Ջո պապիկ – բարի, ծեր
Ջոզեֆինա տատիկ – ծեր, գեղեցիկ
Ջորջ պապիկ – ծեր, կարճատես
Ջորջինա տատիկ – ծեր
Պարոն Բաքեթ – աղքատ
Տիկին Բաքեթ – հոգատար
Այս գիրքը շատ հետաքրքիր էր, նկազարդ և ծիծաղելի։
Կասեն, Մհերն ու իր ձին մեջ էն քարին,
Դեռ կենդանի են կայնուկ։
Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,
Ջուր կըգա, կաթի էդ քարեն,
Էդ քարի առջև կըթացվի,
Էդ Մհերի ձիու ջուրն է։
Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,
Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։
***
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Շարունակիր անգիր սովորել «Փոքր Մհեր» նախագծից հետևյալ հատվածները՝
Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։
—Աղջիկ, էդ ո՞ւր տարար էդպես շուտ։
–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա
–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,
Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։
–Գիտեմ, ընչի չգիտեմ, այ, էնտեղ մի քար կա,
Արի էրթանք, շանց տամ։
***
Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,
Կէրթան կհասնեն Ագռավու քար։
—Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,
Հավկիթ ամանով առավ,
Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,
Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,
Ոսկի լցրեց, տվեց ինձ
Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”
“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle. I think a cow is more useful and the price is just the same.”
“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”
“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”
Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը և կատարիր առաջադրանքերը։
Դուրս գրիր գոյականները և բայերը:
Գոյականներ
Farmer – farmers
Storekeeper – storekeepers
Bicycle -bicycles
Cow – cows
Milk – milk
Բայեր
Said
Answered
Look
Ride
Հիշիր՝
Ապառնի ժամանակ- Future Tense
Ապառնի ժամանակը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է Shall և will օժանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝
I shall/ will play Ես կխաղամ We shall/ will play- մենք կխաղանք
You will sing – դու, դուք կերգես, կերգեք They will dance-նրանք կպարեն
He, she, it will run-նա կվազի
Հարցականի ժամանակ shall, will օժանդակ բայերը գալիս են առաջ, օրինակ՝
Shall/ will I play? Shall/will We play?
Will you sing? Will they dance?
Will he, she, it run?
Ժխտականի ժամանակ shall, will օժանդակ բայերին ավելանում է -not- մասնիկը, օրինակ՝
I shall/ will not/ shan’t/ won’t play Ես չեմ խաղա We shall/ will not/ shan’t/ won’t play- մենք չենք խաղա
You will not/ won’t sing – դու, դուք չես, չեք երգի, երգի They will not/ won’tdance-նրանք չեն պարի
He, she, it will not/ won’t run-նա չի վազի
Գոյականի տեսակները
Գրի՛ր վարժությունները։
1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի, քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
Ա – հասարակ
Բ – հատուկ
2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
Անձ – հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ։
Իր – Չալանկ, քար, վարդ, երկաթ, արջ
3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր:
5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:
Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:
Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:
․․․ (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանակություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան միջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանակին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
Հարցեր և առաջադրանքներ