Monthly Archives: March 2023

Ուսումնական գարուն․ 4 դասարան



«Ուսումնական գարուն» նախագիծ

  1. Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

« Սուտասանը » Հովհաննես Թումանյան

  1. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

 Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Թագագավորը – Մի քիչ խելացի էր և հարուստ

Գյուղացին – խելացի, աղքատ

Դերձակը – կարկատող

Հովիվը – ստախոս

  1. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Այս հեքիաթում բոլորը պետք է սուտ խոսաին հեքաթը սուտ խոսալու մասին էր։

  1. Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:


Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը



Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր գնացել ենք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ տեսանք հնում ոնց էին ապրում, մարդիկ ապրում էին քարանձավներում։ Որպեսզի կրակ ստանան վերցնում էին երկու քար և իրար հարվածելով տաշում էին և կրակ էին ստանում։ օպսիդյանով ստանում էին զենքեր և աշխատանքային գործիքներ։ Այնտեղ կար Երևանի մակետը, մեզ մակետի վրա ցույց տվեցին հրապարակը, կարմիր կամուրջը, նաև կար երկու գետ Հրազդան գետը։ Այնտեղ ցուցադրված էր Ուրարտական թագավորության աստվածներ Խալդը և Թեշիբանը։ Թեշիբանի խորրդանիշը ցուլն էր իսկ Խալդինը խորրդանիշը առյուծն էր։ Մեզ ցույց տվեցին Բարեկենդանի հերոսները Ուտիս տատը, Պահք պապիկը և Ակլատիզ պապիկին, պատմեցին որ սկզբում Ուտիս տատիկը յուղոտ ուտելիքներ էին պատրաստում մարդիկ այդ յուղոտ ուտելիքները ուտում էին իսկ հետո եկավ Ակլատիզ պապիկը հրամայում էր որ մարդիկ պաս պահեն իսկ երբ մարդիկ չլսեն ակլատիզ պապիկին ստիպված պետք է կծու բիբար ուեին և ակլատիս պապիկը քարերով պետք է այդ մարդուն հարվածեր։ Մենք երդում տվեցինք որ մեր սիրելի քաղաք Երևանը չենք աղտոտելու։



Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Պինդ (փայտից, պղնձից) և հեղուկ (ապակուց) նյութերից։

  1. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
ՄարմիններՆյութեր
ԱթոռՓայտ
ՍեղանՈսկի
ՄատանիՊղինձ
Պատուհան 
Պայուսակ 
Գրիչ 
Բաժակ 
  1. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

Ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

ՊինդՀեղուկԳազային
ԱլյումինՋուրԳոլորշի
ԵրկաթՆավթԹթվածին
ՈսկիԱպակի 
Արծաթ  
Փայտ  


Թվի մաս գտնել



Дополнительное задание

Осень — самая красивая пора года. Недаром у Александра Сергеевича Пушкина осень была самой любимой порой года. Нельзя не восхищать той красотой, которую нам дарит осень. А как красиво осенью в лесу! Иногда просто слов не хватает, чтобы описать все это великолепие, только художник может передать осенний пейзаж.Очень красиво в середине сентября, когда желтеют листья деревьев. В это время все в золоте, и не хочется покидать парк, ведь кругом такие живописные пейзажи. А как здорово в березовой роще, кажется, что на молоденьких березках весят золотые монетки, и когда начинает дуть ветер, слышится их звон. Именно благодаря осени люди больше начинают обращать внимания на окружающий мир .Осенью, когда хорошая погода, нужно стараться почаще гулять по улице. Окружающая красота поможет отвлечься, забыть о проблемах, заботах, отдохнуть душой. Ну, а если на выходные хорошая погода, то не в коем случаи не стоит сидеть дома. Нужно обязательно выехать на природу. Такие выходные принесут очень много удовольствия. Осенний лес словно сказка, он завораживает и очаровывает. Из него не хочется уходить, кажется, что сейчас начнется представление, вот-вот появятся сказочные герои. Эти впечатления надолго останутся в памяти, и захочется снова вернуться туда. Да, осень это время сказки, чудес, волшебства.

Представление – առաջարկել

Удовольствия հաճույք

Впечатленияտպավորություն

Благодаря – շնորհիվ



Ձկնիկն առվին խուտուտ տվեց

  1. Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  1. Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:

Մի օր ձկնիկն առվին խոտուտ տվեց և առուն ուշաթափվեց քարին զարկվեց ուշփի եկավ կասկածանքով շուրջը նայեց և մի կապույտ ժպիտ շուրթին։

2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։

Առուն և ձկնիկը


3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

– Բարև առվակ, կարանք իրար խուտուտ տանք ։

Բարև ձկնիկ, իհարկե կարող ենք, բայց երբ դու ինձ խուտուտ տաս ես կծիծաղեմ։

– Երբ առուն ձկնիկին խուտուտ տվեց ձկնիկը ծիծաղեց։

– Իսկ երբ ձկնիկը առվակին խուտուտ տվեց առուն ուշաթափվեց։



Երևան քաղաքի պատմության թանգարանի մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։  Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։ Այդ ժամանակվանից սկսած թանգարանը ծավալում է ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը  հատել է է 98 000-ի սահմանը։ 



Հ․Թումանյան «Համերգ»

  1. Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Գույնը

Որովհետև մենք բանաստեղծության մեջ տեսնում ենք անտառում ծառերի, ծաղիկների, կենդանիների, գույները։ Նաև տեսնում ենք քարի, գույնը։



Next page →