Իմ ընկերուհին

Ես սիրում եմ ընկերություն անել շատերի հետ, բայց դասարանում ամենից շատ խաղում եմ Աննայի հետ։ Նա հիմա իմ դասընկերուհին է, բայց մենք ընկերացել ենք, երբ դեռ մանկապարտեզ էինք գնում։ Նա շատ բարի, հանգիստ, ուրախ և խելացի աղջիկ է։ Նա լավ է սովորում, պարտաճանաչ է, դասերից չի բացակայում, և մենք միասին խաղում ենք դասամիջոցներին ու իրար օգնում դաս անելիս։
Իմ դասընկերուհիներն են նաև Կալին ու Հասմիկը։ Նրանք էլ շատ լավն են, բարի և ուրախ։
Ես նրանց շա՜տ – շա՜տ եմ սիրում։

 

About anibarseghyan

Բարև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *