Սոխակներ

Սոխակը փոքրիկ, հանգիստ, զգույշ և բարի թռչուն է, ճնճղուկի նման է, բայց ավելի փոքր ու գեղեցիկ մարմին ունի։ Սոխակը տարբեր որդեր,ճիճուներ է ուտում, դրանով նպաստում առողջ բերք լինելուն։ Ամենից սիրած կերը մրջյունի ձվերն են, սիրում են նաև մոշ և ելակ։ Շատ են ջուր խմում, հատկապես ուտելուց հետո։ Երբ տաք է, ամեն օր լողանում է ջրում։ Իր բույնը ջրերի մոտ է սարքում, խիտ թփուտներում, իսկ ավելի ճիշտ ալոճենու թփերում։
Սոխակներն ամռանն են չվադառնում, մյուս ամիսները տաք երկրներում են անցկացնում։ Մայիսիս սկզբին էգ սոխակը 4 կան 5 ձու է դնում, արուն օգնում է մեծացնել ձագերին, երեք շաբաթ հետո նրանք արդեն կարողանում են թռչել, իսկ ծնողները նրանց դայլայլել են սովորեցնում։ Սոխակներն ամենից գեղեցիկն են դայլայլում։ Ամից շատ նրանք մայիսին են երգում, երբ նոր են վերադառնում և իրենց ուրախությունն են նման կերպ արտահայտում։ Սկզբից արուներն են վերադառնում և սկսում են ակտիվ դայլայլել, որ էգերը իրենց դայլայլը ճանաչելով իրենց մոտ դառնան։

Սոխակների թշնամին կատուն է։ երգելիս նրանց աչքերը փակ են, այդ պատճառով կատուները հեշտությամբ գաղտագողի մոտենում ու բռնում են նրանց։ Բուն ես սոխակի թշնամին է։ Երբեմն էլ փոքրիկ տղաներն են նրանց բույնը քանդում։

Օգոստոսի վերջին սոխակները չվում են տաք երկրներ։

 

About anibarseghyan

Բարև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *