Category: Uncategorized

Վիկտորինա

  • Ինչ չես կարող գնել 

    — Դեղ բոլոր հիվանդությունների դեմ 

    — կախարդական  դեղահաբ 

    — առողջություն 

      
  • Ամենախելացի սպորտաձևը 

    — բիաթլոն 

    -կրոկետ 

    — շախմատ 

     .Որն է առողջ նախաճաշ 

    —  փաթիլներ хлопья,բուտերբրոդներ, կոնֆետներ 

    — շիլա, մրգեր, կաթ,թեյ, հաց ու կարագ 


    -ամեն ինչ, ինչ ուզեք 

    ..Անվանեք  սպորտային պարապմունքներ,որոնք չի կարելի խաղալ ձմռանը 

    -հոկեյ 

    -բիաթլոն 

    -ֆուտբոլ 

    — չմշկասահք 

    -դահուկասահք 

    վազք 


     

     
  • Ինչպես է կոչվում մաքրության մասին գիտությունը 

    հիգիենա 

    -մաքրություն 

    — կարգապահություն 

     
  • Ինչպես է կոչվում օրգանիզմի աշխատանքի խափանումը 

    — հիվանդություն 

    խափանում 

    -սթրես 

     
  • ինչպես է կոչվում քնելու, սնվելու և ակտիվ լինելու համար ժամանակի բաշխումը 

     

    -վարքականոն 

    -օրվա ռեժիմ 

    -առողջ ապրելակերպ

     
  • Ինչպես է կոչվում  մրցման նպատակով մտավոր կամ ֆիզիկական հատուկ գործունեությունը 

    սպորտ 

    -Ֆիթնես 

    -մրցոււյթ 

    -էստաֆետա 

     

      
  • Թվեք ամառային սպորտային սպորտաձևեր 

    –ֆուտբոլ 

    -դահուկ 

    վոլեյբոլ 

    -հոկեյ 

    բասկետբոլ 

    -գեղասահք 

    -լող 

    -բիաթլոն 

    թենիս 

     

     
  • Թվեք ձմեռային սպորտային սպորտաձևեր 

     

    —ֆուտբոլ 

    դահուկ

    -վոլեյբոլ 

    -հոկեյ 

    -բասկետբոլ 

    -գեղասահք 

    -լող 

    -բիաթլոն 

     
  • Ինչպես է կոչվում  սպորտային վազքը մեծ տարածություններով  

    -մարաֆոն 

    -կրոսս 

    -սպրինտ 

     
  •  Ինչպես են  կոչվում առավոտյան ֆիզիկական վարժությունները 

    -մարզանք 

    մարմնամարզություն 

    -կոփում 

    -առողջ ապրելակերպ 


     
  • Ինչպես է կոչվում օրգանիզմի վարժեցումը սառը ջրով 

     

    -ջրցողում 

    -կոփում 

    -լող 

    -հիվանդացում 
  • Վիճակը, որում անցնում է մարդու կյանքի 1/3ը, կոչվում է 

     — անաբիոզ 

    -նիհր 

    -քուն 

Իմ մասին

Բարև, ես Անի Բարսեղյան եմ, 10 տարեկան։ Սովորում եմ 6-րդ դասարանում։ Հաճախում եմ պարի, բայց նաև շատ եմ սիրում լողալ։ Առարկաներից սիրում եմ մաթեմատիկան և անգլերենը։ Սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ամենամոտիկ ընկերուհիս Հասմիկն է։

«Ուսումնական ամառ»

Ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ռոնալդ Դալի «Մալթիդան» գիրքը։ Այն շա՛տ հետաքրքիր պատմություն է մի աղջկա մասին է, ով շատ է սիրում գիրք կարդալ, իսկ նրա հայրը և մայրը չեն թողում նրան գրքեր կարդա։ Նրա անունն է Մաթիլդա։ Մաթիլդան ամեն օր տանը մենակ էր մնում, հայրը գնում էր աշխատանքի, մայրը գնում էր բինգո խաղալու, իսկ եղբայրը՝ դպրոց։ Մալթիդան շատ խելացի էր և չարաճճի։ Մի անգամ նա իր հայրիկի գլխարկն էր սոսնձել, այն կպել էր հայրիկի գլխին և չէր պոկվում։ Մալթիդայի ծնողները նրան չէին սիրում։ Երբ Մալթիդան տանը մենակ էր մնում, գնում էր գրադարան, գիրք էր վերցնում, գալիս էր տուն և գիրք կարդում։ Երբ Մալթիդան գնում էր դպրոց, նրա ուսուցիչը՝ Օրիորդ Մեղրանուշը, զարմանում էր նրա գիտելիքներով։ Այդ դպրոցի տնօրենը տիկին Դագանակն էր։ Նա շատ խիստ և ուժեղ էր։ Մի օր Մալթիդան գնում է օրիորդ Մեղրանուշի տուն, տեսնում է, որ տանը կահույք չկա։ Օրիորդ Մեղրանուշը պատմում է, որ նա երկու տարեկան է եղել, երբ նրա մայրը մահացել է, իսկ հետո նրա հայրն է մահացել, և նա մնացել է հորաքրոջ խնամակալության տակ։ Նրա հորաքույրը տիկին Դագանակն է։ Իսկ հետո նա պատմեց, որ երբ մեծացել է, սկսել է առանձին տանն ապրել։
Մալթիդան կարողանում էր առանց ձեռքերի օգնությամբ իրեր բարձրացնել և տեղաշարժել։ Հաջորդ օրը Մալթիդան առանց ձեռքերի օգնության կավիճը վերցնում է և գրատախտակին գրում, որ տիկին Դագանակը տունը տա օրիորդ Մեղրանուշին և գնա էստեղից։ Երբ տիկին Դագանակը այդ տեսնում է, փախչում է և էլ չի վերադառնում։ Իսկ տունը մնում է օրիորդ Մեղրանուշին։ Հաջորդ օրվանից նոր տնօրեն է գալիս, և Մալթիդային տեղափոխում են բարձր դասարան։ Երբ Մաթիլդան տուն է գնում, տեսնում է, որ դռան մոտ մեքենա է կանգնած, ուշադրություն չի դարձնում և մտնում է ներս, տեսնում է, որ նրա մայրը և հայրը ճամպրուկն են հավաքում, հարցնում է, թե ինչ է եղել, նրա հայրը պատասխանում է, որ ընդմիշտ գնում ենք Իսպանիա։ Մալթիդան վազում է օրիորդ Մեղրանուշի տուն և նրան ասում, որ ընդմիշտ գնում է Իսպանիա։ Երկուսով գնում են Մալթիդայի տուն։ Մալթիդան նրա հայրիկին և մայրիկին համոզում է, որ մնա այստեղ և ապրի օրիորդ Մեղրանուշի տանը։ Նրանք համաձայնում են։ Այդ օրվանից Մալթիդան և օրիորդ Մեղրանուշը ապրում են միասին։

Մթնոլորտային տեղումներ

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ, և Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակը չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որը տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրը հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրը  դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:

Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլը  տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունը (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրը նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա ընթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երևանում՝ մոտ 300 մմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։
  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը  հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Հյուսիսափայլ TV №8

Հյուսիսափայլ TV

Հյուսիսափայլ TV-ի այս շաբաթվա եթերում դիտեք՝

  1. «Սասունցի Դավիթ» համագործակցային նախագիծ․ Ներկայանում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների 5-րդ դասարանցիները․․․
  2. Հանդիպում-գրքի, ֆիլմի քննարկում Բագարանի դպրոցի «Արեգակ» ընթերցասրահի սովորողների հետ
  3. Առավոտյան ընդհանուր պարապմունքները Հյուսիսային դպրոցում
  4. Առավոտը Սուրբ Երրորդություն եկեղեցում

https://youtube.com/watchv=HimJ4zrdlmY%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Շաբաթվա հաղորդավար-սովորողներ՝ Անի Բարսեղյան, Հասմիկ Առաքելյան, Եվա Մարտիրոսյան

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ  մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
  2. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
  3. Ի՞նչ է քիմիական տարրը:

Ընտրությունն

  1. Անուն, Ազգանուն- Անի Բարսեղյան
  2. Դպրոց, դասարան- Հյուսիսային դպրոց, 5.3 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն- քանդակ, դիզայն
  4. Երթուղուց օգտվու՞մ եք- ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)- պարի և ռուսերենի պարապմունքների
  7. Լողալ գիտե՞ք- ոչ
  8. Հեծանիվ վարու՞մ եք- այո