Category: Uncategorized

Կայսրության հռոմեականացումը


Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։

Ստրուկները
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։

Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է նշանակում պրովինցիա։

2.Ովքե՞ր էին ստրուկները:

3.Ովքե՞ր էին գլադիատորները։

4.Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:

5.Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:

6.Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։

7.Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:Քանի՞ մասի բաժանվեց այն:

8.Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։

Թուղթն ու թանաքը

Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր… Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով ու նախշազարդերով:

– Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: – Քո անջնջելի թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:

– Մի վշտանա,- սիրալիր պատասխանեց թանաքամանը: – Քեզ բնավ էլ չեն կամեցել ո՛չ նսեմացնել և ո՛չ էլ փչացնել, այլ պարզապես անհրաժեշտ գրառումներ են արել, ու հիմա դու արդեն հասարակ թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետև դու կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժանիքը:

Պարզվեց, որ բարի թանաքամանն իրավացի էր: Մի առիթով գրասեղանի վրա ինչ-որ բան փնտրելիս մարդու աչքն ընկավ թափված, արդեն դեղնած ու խունացած թերթիկներին: Նա հավաքեց դրանք ու, այն է, ուզում էր գցել վառվող բուխարիկը, երբ մեկ էլ նկատեց հենց այն «խզբզված» թերթիկը: Մի կողմ նետելով մնացած անպետք, փոշոտված թղթերը՝ մարդը խնամքով վերցրեց այն ու դրեց գրասեղանի դարակը՝ ի պահպանություն մարդկային բանականության ուղերձի:

Վերլուծում

Թուղթը իրեն զգում էր անիմաստ, բայց նրան թանաքամանը ասաց որ երբ քո վրա ինչ-որ բան են գրում դու դառնում ես փասթաթուղտ և նաև մարդկանաց համար շատ կարևոր։ Այս պատմությունը նրա մասին է, որ եթե օրինակ դու քեզ անիմաստ ես զգում մի հուսահատվիր դու կարող ես շատ պետքական լինել։

04.02.25

Կարդում ենք Տերյան,ընտրի՜ր բանաստեղծություններից մեկը և սովորի՜ր անգի՜ր։

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

1906

. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
                                     Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
                                     Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
                                     Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
                                     Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
                                     Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
                                     Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
                                     Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
                                     Անձրև՜ է, աշո՜ւն…

 FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Translation

Սա իմ մոլորակն է, այստեղ մարդիկ միմիայն սնվում են քաղցրավենիքներով և մրգերով, Նախաճաշին ուտում են պաղպաղակ, ճաշին ուտում են մրգեր իսկ ընթրիքին ուտում են կոնֆետներ և քաղցր ձողիկներ։ Իմ մոլորակում ամեն օր ժամը առավոտվա տասից մինչև երեկոյան ութը երեխաները բակում խաղում են իսկ դպրոցները երեք ժամ են։

Երկուշաբթ և ուրբաթ օրերին բոլորը հավագվում են այգում և հյուրասիրվում են տարբեր քաղցրավենիքներով, ես իմ մոլորակը շատ եմ սիրում։

This is my planet. Here people they only eat with sweets and fruits, They eat ice cream for breakfast, fruit for lunch, and candy for dinner. In my planet, every day from ten in the morning to eight in the evening, children play in the yard and schools are for three hours.

On Mondays and Fridays, everyone gathers in the park and is treated to various sweets. I love my planet very much.

Դեկտեմբեր 2-13-ը,6-րդ․դասարան Հին Հունաստանի պատմությունը

Դաս 1

Հին հույներն իրենց պատմությունը կերտել են Բալկանյան թերակղզու հարավում և Էգեյան ծովի ավազանում՝ Հունաստան, Էգեյան կղզիներ, Փոքր Ասիայի առափնյա շրջաններ:

Հունաստանը լեռներով կտրտված՝ ոչ մեծ երկրամասերով տարածք է, որոնցում չկան խոշոր գետեր, արգավանդ դաշտավայրեր ու անտառներ: Ուստի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ էր հողի պարարտացում և ոռոգում: Հունաստանին միշտ պակասել է հացահատիկը, որը ներկրվել է այլ երկրներից: Արոտավայրերի սակավության պատճառով մարդիկ պահում էին հիմնականում մանր եղջերավոր անասուններ՝ այծ, ոչխար: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով՝ երկաթ, պղինձ, անագ, ոսկի, արծաթ, մարմար, կավ և այլն: Դրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում արհեստագործության համար: Կտրտված ծովափերին նավահանգիստների համար կային բազմաթիվ հարմար ծովածոցեր: Ժամանակի ընթացքում հույները դարձան հմուտ նավագնացներ և հասան Միջերկրական ու Սև ծովերի հեռավոր ափերը: Հույներն այդ բնական միջավայր էին ներգաղթել առանձին ցեղախմբերով Բալկանյան թերակղզու հյուսիսից, որոնք հաստատվել էին երկրի տարբեր հատվածներում: Այդ ցեղախմբերն էին աքայացիները, դորիացիները, հոնիացիները: Երբեմն նրանք պատերազմում էին միմյանց դեմ, սակայն օտարների դեմ պայքարելիս, որոնց անվանում էին բարբարոսներ, միավորվում էին: 

Կրետեի տիրապետության դարաշրջանը (Ք.ա. 3000–1100–ական թթ.)

Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն, կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպատակով գյուղական համայնքները սկսեցին միավորվել ամրոց–պալատների շուրջը: Այդ պալատներում ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում կային տասնյակ պալատական նման կենտրոններ: Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը Կնոսոսն էր:

Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա: Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն: Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին: Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին: Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը, կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:

Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը (Ք.ա. XII–IX դարեր)

Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին: Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել:

Առաջադրանք 1

>Սովորի՛ր դասը և դիտի՛ր տեսանյութը

>Կարդա՛լ Իլիական և Ոդիսականը քննարկելու ենք դասարանում

>Հին հունական իմաստություններ ից ընտրի՛ր 5-ը և դուրս գրիր

Ով ցանկանում է անթերի ընկեր ունենալ, նա մնում է առանց ընկեր։

Ես գիտեմ միայն այն, որ ոչինչ չգիտեմ

Երիտասարդ գեղեցկուհիներ, հիշե՛ք, որ դեմքը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ այն պատկերում է նրբագեղ հոգին։

Չափը ամենից կարևորն է։

Լավ սկիզբը՝ գործի կեսն է։

10․07․2024

1․ Նշի՛ր հեղինակի խոսքերը մի գույնով, ուրիշի ուղղակի խոսքը՝ մի այլ գույնով։

Ա․ Ընկերս ասաց.
— Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
— Պապս սիրու մ Էնկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,- ասաց ընկերս:
-Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց րնկերս,- ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ․ Քեռիս ասաց.
-Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
— Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են  հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս:
-Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,- ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

2․ Նշի՛ր հեղինակի խոսքերը մի գույնով, ուրիշի ուղղակի խոսքը՝ մի այլ գույնով։

Ա․Ծերունին խնդրեց․
— Օգնի՛ր ինձ, ես չեմ կարող ճանապարհն անցնել։
Բ․ -Օգնի՛ր ինձ,-խնդրեց ծերունին,-ես չեմ կարող ճանապարհն անցնել։
Գ․ — Օգնի՛ր ինձ, ես չեմ կարող ճանապարհն անցնել,- խնդրեց ծերունին։

3․ Ինքդ կազմիր ուրիշի այնպիսի ուղղակի խոսք, որ հեղինակի խոսքը լինի․
․սկզբում,
․մեջտեղում․
․վերջում։

4․ Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր։

Գեղեցիկ – գեղեցկանալ
հպարտ – հպարտանալ
տգեղ – տգեղանալ
մեծ – մեծանալ
փոքր – փոքրանալ
չար – չարանալ
չոր – չորանալ
թարմ – թարմանալ
խոնավ – խոնավել
սև – սևանալ
բարձր – բարձրանալ
մանր – մանրանալ
ճերմակ – ճերմակել
ծանր – ծանրանալ

5. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր:
Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ – բզզոց – բզզալ
դը՜ռռ – դռռոց – դռռալ
չրը՜խկ – չրխկոց – չրխկալ
ծի՜վ-ծի՜վ – ծվոց – ծվալ
տը՜զզ – տզզոց – տզզալ
կը՜ռռ – կռռոց – կռռալ
թը՜խկ – թխկոց – թխկալ
մը՜ռռ – մռռոց – մռռալ
թի՜ռ – թռոց – թռալ

57. Տրված  բառերից բայեր կազմի´ր:

Ուշ – ուշանալ
շտապ – շտապել
մոտ – մոտենալ
մերձ – մերձանալ
դանդաղ – դանդաղել
հաճախ – հաճախել
կրկին – կրկնել
ջուր – ջրել
հարց – հարցնել
դժվար – դժվարանալ
հայտ – հայտնել
վախ – վախենալ

6․ Գրավոր պատմի´ր, թե մեծերն ի´նչ հետաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

7. Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր:

Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել,  հագնել, փախնել, սառել, թռնել, կպնել: