Այս տարվա դպրոցական ճամբարը շատ հետաքրքիր և ուրախ անցավ։ Մենք գնացինք կինո դիտելու և հաճելի ժամանակ անցկացրինք ընկերներիս հետ։ Ճամբարի ընթացքում պատրաստեցինք օճառ, ինչը շատ հետաքրքիր էր։ Այցելեցինք նաև խաղադարան, որտեղ խաղացինք տարբեր խաղեր և զվարճացանք։ Ճամբարը լի էր հետաքրքիր պահերով, նոր տպավորություններով և հաճելի հիշողություններով
Ազգային խաղերը ժողովրդի մշակույթի, պատմության և ավանդույթների կարևոր մասն են։ Դրանք ձևավորվել են դարերի ընթացքում և փոխանցվել սերնդեսերունդ՝ ոչ միայն որպես զվարճանքի միջոց, այլև որպես ֆիզիկական, մտավոր և բարոյական դաստիարակության ձև։ Հայկական ազգային խաղերը սովորաբար անցկացվել են տոների, հարսանիքների և գյուղական հավաքների ժամանակ։ Դրանք նպաստել են մարդկանց ճարպկության, ուժի, արագության և համագործակցության զարգացմանը։ Հայկական հայտնի ազգային խաղերից են.
Պարան ձգելը – երկու խմբեր մրցում են՝ փորձելով իրենց կողմը քաշել պարանը։
Ձիարշավը – հին ժամանակներից տարածված մրցույթ, որը պահանջում է հմտություն և քաջություն։
Ըմբշամարտը– ազգային մարտարվեստային խաղ, որտեղ մրցակիցները փորձում են հաղթել միմյանց ուժի և հնարքների միջոցով։ Քար բարձրացնելը – ուժի մրցույթ, որի ընթացքում մասնակիցները բարձրացնում կամ տեղափոխում են ծանր քարեր։
Թաքնվել-փնտրելը և այլ ժողովրդական խաղեր, որոնք հատկապես տարածված են եղել երեխաների շրջանում։
Ազգային խաղերը կարևոր դեր ունեն ազգային ինքնության պահպանման գործում։ Դրանք օգնում են ճանաչել ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու արժեքները, ինչպես նաև նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը և սերունդների միջև կապի ամրապնդմանը։ Այսօր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ազգային խաղերի փառատոներ ու մրցումներ, որոնց նպատակն է պահպանել և տարածել ազգային մշակութային ժառանգությունը։
Արհեստական բանականություն առարկան այս տարի շատ հետաքրքիր էր։ Դասերի ընթացքում մենք սովորեցինք, թե ինչ է արհեստական բանականությունը և որտեղ է այն օգտագործվում։ Ծանոթացել ենք համակարգչի աշխատասեղանին, կառուցվածքին և տարբեր սարքավորումներին։ Սովորել ենք, թե ինչպես ճիշտ օգտվել համակարգչից և տարբեր ծրագրերից։ Կատարել ենք տարբեր հետաքրքիր առաջադրանքներ և ստացել նոր գիտելիքներ։ Այս դասերը ինձ շատ դուր եկան և հետաքրքիր էին։
2. should 3. should 4. should, shouldn’t 5. shouldn’t 6. Should
2. My brother has never studied a foreign language. 3. My parents have never flown in a plane. 4. I’ve never got 100% in a test. 5. Richard has never eaten frogs’ legs. 6. Has your teacher ever shouted at you? 7. Have you ever spoken to a British person? 8. Have your parents ever won a competition?
Thanks for your email and the photo. It was great to hear from you.
I’m having a fantastic time here in Los Angeles. Yesterday, I went to Universal Studios and it was incredible! Tomorrow, I am going to see the Griffith Observatory.
How are things with you? I hope you are having fun too.
1.Սահմանե’լ բնական ռեսուրս և բնական պայման հասկացությունները:
Բնական ռեսուրսը մարդու կողմից օգտագործվող բնության բարիքն է (օրինակ՝ ջուր), իսկ պայմանը՝ նրա կյանքի միջավայրը։
2.Ի՞նչ է Ռեսուրսապահովվածություն, ի՞նչ տեսակներ կա:
Ռեսուրսապահովվածությունը ռեսուրսների առկա քանակի հարաբերությունն է դրանց սպառման արագությանը կամ բնակչության թվին:
3.Թվարկե’լ բնական ռեսուրսները’ ըստ ծագման, օգտագործման, սպառման և վերականգնման հատկանիշների:
Բնական ռեսուրսները բաժանվում են հանքային ու ջրային տեսակների ըստ ծագման, արդյունաբերական ու գյուղատնտեսական տեսակների ըստ օգտագործման և սպառվող ու անսպառ տեսակների ըստ վերականգնման:
4.Հայաստանի Հանրապետության տարեկան մուտք է գործում 8,5 մլրդ խորանարդ մետր ջուր:Հաշվե’լ Ռեսուրսապահովվածություն մեկ բնակչի հաշվով:
Հայաստանում մեկ բնակչի հաշվով տարեկան ջրային ռեսուրսապահովվածությունը կազմում է մոտ 2833 խորանարդ մետր: