Ինքնաստուգում 5/6/2024

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև սապատների մեջ ճարպ կա։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Փափուկ բուրդ

Ընտանի կենդանի

Մեծ ուղտ

Տաք եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ16

Առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Սա իմ մոլորակն է…

Սա իմ մոլորակն է, այստեղ մարդիկ միմիայն սնվում են քաղցրավենիքներով և մրգերով, Նախաճաշին ուտում են պաղպաղակ, ճաշին ուտում են մրգեր իսկ ընթրիքին ուտում են կոնֆետներ և քաղցր ձողիկներ։ Իմ մոլորակում ամեն օր ժամը առավոտվա տասից մինչև երեկոյան ութը երեխաները բակում խաղում են իսկ դպրոցները երեք ժամ են։

Երկուշաբթ և ուրբաթ օրերին բոլորը հավագվում են այգում և հյուրասիրվում են տարբեր քաղցրավենիքներով, ես իմ մոլորակը շատ եմ սիրում։

Խառը թվերի բաժանում

Первое выступление

Петя Чайковский родился в небольшом городке, где отец его служил директором горного завода. С пяти лет он начал учиться игре на фортепиано. Малыш был необычайно одарён и уже через год играл лучше своей учительницы. Тогда и состоялось его первое выступление…
Домашние, любительские концерты бывали в доме Чайковских три- четыре раза в году. Шестилетний Петя их любил, ждал с нетерпением, и узнавал, что день концерта близко, когда начинались репетиции. Папа, Илья Петрович, доставал из шкафа флейту и мелодичные звуки наполняли дом, а мама, Александра Андреевна, садилась за рояль и напевала что-то такое красивое и нежное, что у малыша в груди становилось тепло и хотелось плакать.
Через несколько дней приезжали два других музыканта, которых Петя уже хорошо знал: один играл на гитаре, другой на виолончели. Репетиции длились два-три часа, но малыш слушал, пока папа не прогонял его спать.
В тот морозный, декабрьский день на домашний концерт съехалось много гостей. Всё было похоже на настоящий концерт. В большой зале ровными рядами стояли стулья. Участники волновались и ждали выхода в соседних комнатах. Всё было готово, но концерт не начинали. Открыть концерт должен был хор, а он почему-то задерживался.
– Илюша, может начнём с какого-нибудь другого номера, – предложила Александра Андреевна.
– Папа, можно я поиграю, – неожиданно подошёл к отцу Петя.
– Ты? – удивился Илья Петрович.
– А что? – поддержала мама. – Пускай поиграет. Сыграй, сынок,
„Менуэт” Моцарта. Я слышала, как ты его вчера играл на уроке. Очень даже неплохо. И гостям будет не скучно.
– Ну, хорошо, – согласился папа.
Петя подошёл к роялю, с трудом взобрался на высокий стул, но долго не начинал играть.
– Играй, Петенька. Играй „Менуэт” Моцарта, – шептала мама из другой комнаты.
И Петя заиграл. Но не „Менуэт”. Мелодия что-то напоминала. Что-то знакомое и близкое. Вскоре все её узнали. Это были вариации на тему песни, которую часто пели деревенские женщины во время работы. Всем стало ясно, что пьесу сочинил сам Петя. Этот маленький шестилетний мальчик. По окончании раздались бурные аплодисменты.
Потом приехал, наконец, хор, было много других музыкальных номеров, но после концерта все говорили, в основном, об удивительном таланте маленького композитора.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1.Где родился Петр Чайковский?

Петя Чайковский родился в небольшом городке.

2. Что доказывает, что мальчик был талантлив?

Малыш был необычайно одарён и уже через год играл лучше своей учительницы.

3. Как проходили репетиции?

Репетиции длились два-три часа․

4. Что произошло в тот морозный, декабрьский день?

В тот морозный, декабрьский день на домашний концертe съехалось много гостей. Всё было похоже на настоящий концерт. В большой зале ровными рядами стояли стулья. Участники волновались и ждали выхода в соседних комнатах. Всё было готово, но концерт не начинали. Открыть концерт должен был хор, а он почему-то задерживался.

5. Что предложила мама?

Мама предложила начинать концерт с какого-нибудь другого номера. Она разрешила Петю открыть концерт.

6. Что играл Петя?

Он на рояле играл вариации на тему песни, которую часто пели деревенские женщины во время работы.


Запишите предложения в правильной последовательности.
1. И Петя заиграл.
2. Мелодия что-то напоминала.
3.Вскоре все её узнали.
4.Это были вариации на тему песни, которую часто пели деревенские женщины во время работы.
5.Раздались бурные аплодисменты.

Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

  1. Ты любишь рисовать? 2. Где дети? – они учат уроки. 3. Я никогда не спорю. 4. С кем ты дружишь? 5. Что ты делаешь? – я звоню Мише. 6. Мы учимся в пятом классе.

Допишите окончания.

  1. Я рисую, рисую, а никто даже спасибо не скажет . 2. И с теми, с кем сегодня я во дворе дружу, железную дорогу в тайге я проложу. 3. Когда ты обычно делаешь уроки? 4. Кто сегодня дежурный? 5. Кому ты сейчас звонишь? 6. Дети спешат в школу.

 «Մանուկ-խան» 

1․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Մանուկ-խան, Աստված, Թիֆլիս, Բարեկենդան, Սողոմոն, Դանիել, Ավագ։

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Պատմվածքում նկարագրված էր Բարեկենդան ծեսը։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն – խելացի
Համրանալ – մնջվել
Խնդություն – ուրախություն
Անշուք – պարզ
Չքավոր – աղքատ
Աղախին – սպասուհի
Խուրջին – խուրճ
Պարգև – նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն – հիմար
Հարուստ – խեղճ
Անպատիվ – պատվավոր
Տխուր – զվարթ
Խավար – լույս
Ծանրություն – թեթևություն

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը

Գրագիրներ –

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, աճում, զարգանում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ շրջակա միջավայրի հետ: Կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր։ Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

  1. Ի՞նչ է էկոլոգիան:

    Գիտություն, որն ուսումնասիրում է միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան)։
  1. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:

    Օրինակ՝ Բույսերին անհրաժեշտ է արևի ջերմություն, արևի լույս, օդ, ջուր և հող;

    Տարբեր բույսերին և տարբեր կենդանիներին տարբեր պայմաններ են անհրաժեշտ։ Մարդկանց կենսագործունեության արդյունքում շրջակա միջավայրի պայմանները կարող են փոխվել։ Օրինակ ՝ մթնոլորտը կեղտոտվում է, լճերը ցամաքում են կամ նոր ջրամբարներ են բացվում, անտառները հատվում են և այլն։

The lump of gold

Paul was a very rich man, but he never spent any of his money. He was scared that someone would steal it. He pretended to be poor and wore dirty old clothes. People laughed at him, but he didn’t care. He only cared about his money.
One day, he bought a big lump of gold. He hid it in a hole by a tree. Every night, he went
to the hole to look at his treasure. He sat and he looked. ‘No one will ever find my gold!’
he said.
But one night, a thief saw Paul looking at his gold. And when Paul went home, the thief
picked up the lump of gold, slipped it into his bag and ran away!
The next day, Paul went to look at his gold, but it wasn’t there. It had disappeared! Paul
cried and cried! He cried so loud that a wise old man heard him. He came to help. Paul
told him the sad tale of the stolen lump of gold. ‘Don’t worry,’ he said. ‘Get a big stone
and put it in the hole by the tree.’
‘What?’ said Paul. ‘Why?’
‘What did you do with your lump of gold?’
‘I sat and looked at it every day,’ said Paul.
‘Exactly,’ said the wise old man. ‘You can do exactly the same with a stone.’
Paul listened, thought for a moment and then said, ‘Yes, you’re right. I’ve been very silly.
I don’t need a lump of gold to be happy!’

Անծանոթ բառեր

spend – ծախսել
scared – վախեցած
steal – գողանալ
wear, wore – հագնել
lump – գունդ
hide, hid – թաքցնել
thief – գող
picked up – վերցրեց
slipped – սայթաքեց
loud – բարձրաձայն
wise – իմաստուն
sad – տխուր
tale – հեքիաթ
stone – քար
silly – հիմար
Hole – փոս
Disappeared – անհետացել է
Pretend – ձևացնել
Listen – լսել
Night – գիշեր
Laugh – ծիծաղել
Treasure – գանձ
Stolen – գողացել
Bought – գնել է
Exactly – ճիշտ

Հյուսիսափայլ ռադիո

Արշակունիների արքայատոհմ


Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։

Արշակունիների դրոշը

Տրդատ Առաջին

Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր։ Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ վերադարձավ Հայաստան։ Այսպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր:

Տրդատ I 52-88 թթ.

Տրդատի ուղևորությունը Հռոմ։Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։
Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին՝ որսերը։ Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։ Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրա` քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը…
Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը` նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում։ Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։

Ներոն կայսեր

Տրդատ III Մեծ

Տրդատ III Մեծը 298–330թթ.

Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը (298–330թթ.): Արշակունյաց արքայազն Տրդատը ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց` որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.`նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։
5․Ի՞նչ կա րևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։
6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։