Զատիկի ծես

Ես Սուրբ Զատիկն անցկացրել եմ տանը՝ ընտանիքիս հետ միասին։ Զատկին մենք էլ ձու ենք ներկում, չամչով փլավ պատրաստում, կանաչի և ձուկ տապակում։ Տոնական սեղանն ենք պատրաստում և միմյանց շնորհավորում ՝

— Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Մայրիկս պատմեց, որ երբ Քրիստոսին խաչել էին, նա մահացավ խաչի վրա։ Հետո նրան թաղեցին գերեզմանում, բայց երրորդ օրը, երբ կանայք գնացին նրա մահացած մարմինը յուղով օծելու, նրան չգտան գերեզմանում, որովհետև նա հարություն էր առել, Հայր Աստված Նրան կենդանացրեց Իր Սուրբ Հոգու զորությամբ։

Եվ հիմա Հիսուս Քրիստոսը մեր միակ կենդանի Աստվածն է, Ով և տեսնում է, և լսում է մեր ամեն մի խոսքը, վարմունքը և պատասխանում է մեր աղոթքներին։

Այսպես էլ մենք նշեցինք Հիսուս Քրիստոսի Հարությունը ( Սուրբ Զատիկը )։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *