Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) 

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: Հոգնակի

Որջից դուրս եկողը ձագ էր: Եզակի

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Եզակի

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: Հոգնակի

Երկնքում նորից թռչուններ երևացին: Հոգնակի

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Եզակի

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Հոգնակի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Եզակի

Գոռացողը պահակն էր: Ով

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: Ովքեր

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից ( սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Շբոթեցնում է։

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախեցավ։

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: Զարմացել էին։

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքր

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Ծերացած

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

Սիրտ տալ –
Հոգին առնել –
Գլուխը կորցնել –
Արևը խավարել –
Հալից ընկնել –
Սիրտը վկայել –
Երես ղարձնել –
Սիրտ անել –
Բկին չոքել –

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *