Պատմություն և առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ո՞վ է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները։

Վահագնի ծնունդը, ժողովրդի բերանից գրի է առել Մովսես Խորենացին։

  1. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով։

  1. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին։

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
    • – առասպելը,
      – առասպելական հերոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *