Կոմիտասի մասին

Սեպտեմբերի 26-ին 1869 թվականի ծնվել է Սողոմոն Սողոմոնյանը – Թուրքիայում։ Հայրը՝ Գևորգ Սղոմոնյանը, կոշկակար էր, մայրը՝ Թագուհին, գորգագործուհի։ Երկուսն էլ աչքի էին ընկնում երաժշտական ունակություններով։ Սողոմոնը հիանալի երգում էր։ Նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ Հայերեն չգիտեր, խոսում էր թուրքերեն, բայց երգում էր հայերեն առանց հասկանալու բառերը։ 12 տարեկանում նրան տանում են Էջմիածին սովորելու Էջմիածնի ճեմարանում։ 24 տարեկանում ավարտում է Ճեմարանը և նրան շնորհում են 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ 26 տարեկանում ստանում է վարդապետի կոչում (եկեղեցական-գիտական աստիճան) : Նույն տարիքում մեկնում է Թիֆլիս, հետո Բեռլին երաժշտական կրթություն ստանալու։ Վերադառնալով Էջմիածին երաժշտական գործունեությունը շարունակում է Հայաստանում։ Շրջում է շատ վայրեր, գրի առնում տարբեր մեղեդիներ՝ հայկական, պարսկական, թուրքական, քրդերեն, և մշակում դրանք։ Կոմիտասը հիանալի նվագում էր սրինգով ու դաշնամուրով։ Ամեն լսողը հուզմունքով էր լցվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *