Հին ու նոր Երևան։ Ալեքսանդր Թամանյան

Հայոց տասներկուերորդ քաղաքը՝ Հին Երևանը, մինչև քսաներորդ դարի սկիզբը ուներ քարե փոքրիկ շինություններ, կավե խրճիթներ ու փոշեպատ փողոցներ։ Բայց ամեն բան փոխվեց, երբ հայտնվեց Ալեքսանդր Թամանյանը։ Նա ծնվել է 1878 թվականի մարտի 4 – ին Կրասնոդար քաղաքում, 11 տարեկան էր երբ ընտանիքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուգ, որտեղ էլ նա ճարտարապետական կրթություն ստացավ ։ Դեռ երիտասարդ էր, բայց նրա նախագծերով Պետերբուրգում, Մոսկվայում, Յարոսլավլյում և ռուսական այլ քաղաքներում կառուցվում էին շենքեր։ Ալեքսանդր Թամանյանը բազմաթին բարձր վարձատրվող առաջարկներ էր ստանում արտասահմանում։ Բայց նրա միտքը տարված էր ավերված ու աղքատ, բայց սիրելի քաղաքով։ 41 տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան։ Ապահովված կյանքը փոխարինվեց բազմաթիվ դժվարություններով և անգամ փորձություններով առորյայի, բայց սերը հաղթահարում էր ամեն ինչ, սերը դեպի սիրելի քաղաքը, դեպի իր կինը և ընտանիքը։ Նրա և բրիտանուհի կնոջ Կամիլա Էդվառդցի սիրո մասին առասպելներ էին պատմում, ասում են նաև, որ Կամիլայի սերն է Թամանյանին ոքեշնչում նախագծելու իրապես նրբագեղ մի քաղաք։ 1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հաստատեց քաղաքի գլխավոր հատակագիծը։ Թամանյանի մտահաղացմամբ մեծ քաղաքը բաժանվեց վարչական, բուհական, մշակութային արդյունաբերական և թանգարանային գոտիների: Քաղաքի բոլոր գոտիները միանում էին միմյանց և կենտրոնին ամենակարճ ճանապարհով, հատակագծի գլխավոր հենակետերը դարձան Լենինի ու թատերական հրապարակները, որոնք պետք է միացներ Հյուսիսային պողոտան։ Բայց նոր քաղաքի ամենամեծ առավելությունը Արարատյան լեռան հիասքանչ տեսարանն էր։ Թամանյանի մշակած գլխավոր հատակագիծը նախատեսված էր 150000 բնակչի համար, սակայն այն չի կորցրել արդիականությունը նույնիսկ այսօր։ Ալեքսանդր Թամանյանի մեծագույն չարչարանքների արդյունքը եղավ ժողովրդական տունը, օպերային թատրոնը։ Սա մի առանձնահատուկ պատմություն է։ Նրա կյանքում քանի տարի էսքիզներ էր անում, չէր հավանում, ամեն ինչ պատռում էր ու նորից սկսում, սակայն բազմաթիվ փոփոխություններից ու շտկումներից հետո նախագիծը վերջապես պատրաստվեց։ Շինարարության ֆինանսավորումը անընդհատ հետաձգվում էր, ի վերջո անրաժեշտ 31 ամբողջ հինգ միլիոն ռուբլիի փոխարեն հատկացրին միայն հինգ հարյուր հազարը։ Թամանյանը փոխեց նախագիծը, որ գոնե շինարարությունը ավարտին հասցնի։ Չափազանցություն չի ասել, որ Ալեքսանդր Թամանյանը ամբողջ կյանքն անմնացորդ ներդրեց այս շինարարության համար։
Ժողտան կառուցումը ամընկավ Թամանյանի անձնական ողպերգությունների հետ 1934 թվականին հիվանդությունից մահացավ նրա երիտասարդ ու գեղեցիկ դուստրը վերքը դեռ չսպիացած կյանքից հեռացավ նաև երկրորդ դուստրը կրկնակի վիշտը ծանր աշխատանքն ու միշտ ստռեսըները իրանց գործը արեցին 57 տարեկանում Թամանյանը գրեթե կուրացել էր և հիվանդ էր հենց այս տարիքում էչփւ թվականի ձմռանը նա հեռացավ կյանքից բազուն անավարդ նախագծեր։ Նոր Հայաստանի ճարտապետն էլ այդպես էլ չտեսավ իր մտահաղացմամբ իրականացումը օպեռային թատռոնի կառուցումը ավառտին հասցրեց Թամանյանի որդին Գյոռգին Թամանյանը ով հորից ժառանգել էր ճարտարապետի տաղանդը։ Աշխարհում շատ չեն քաղաքներ որտեղ որ հենց սրտում կանգնած լինի ճարտարապետի առձանը, և շատ չեն քաղաքներ որտեղ կառուցված լինի մեկ նախագծով, բայց սա միակ ձևն էր մի ողջ ազգի հարգանքի տուրքը մատուցելու ով սեփական կյանքը, առողջությունը և աչքի լույսը ծառայեցրեց որ սերունդներն այսօր հպարտությամբ ասեն մենք ապրում են աշխարհի ամենաարևոտ քաղաքում
։ Կասկադ համալիրի շուրջ երկու երկու զուգահեռ փողոց կա երկուսն էլ կրում են Թամանյանի անունը այստեղ լինում են հատկապես զբոզաշրջիկները սրճում, զբոսնում և նկարվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *