Գործնական քերականություն
Գրի՛ր վարժությունները։
- Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Ա – խմբի թվերը գրվում են միասին
Բ – խմբի թվերը գրվում են առանձին
2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
65- վաթսունհինգ
48- քառասունութ
107 – հարյուր յոթ
93 – իննսուներեք
6087 – վեց հազար ութսունյոթ
4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ
786 – յոթ հարյուր ութսունվեց
3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։
Ես պարզեցի, որ ձայնավորներից առաջ ը տառը չէնք գրում, բայց բաղաձայներից առաջ գրում ենք ը տառը։