Հայաստանի գետերը

Հայաստանը լեռնային և քարքարոտ երկիր է, որն իր բարձր դիրքի շնորհիվ հարուստ է ջրի պաշարներով։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանը հաճախ անվանում են <<գետերի և լճերի երկիր>>։ Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,480 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:

Մեր երկրի գետերը հանդիսանում են Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: 

Երկրի գետերը սնվում են ստորգետնյա, հալոցքային և անձրևային ջրերից։ Թեև դրանք հիմնականում փոքր գետեր են, սակայն շատ մեծ է դրանց նշանակությունը երկրի տնտեսության համար։

Հայաստանի ջրագրական քարտեզ

Հայաստանի գետերի խնդիրները

Հայաստանի գետերի հիմնական խնդիրներն են`

  • Ջրային ռեսուրսի նվազում
  • Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով
  • Գետերի աղտոտվածություն
  • Գետային ձկնաշխարհի կորուստ

Հայաստանի գետերը

Արաքս։ Մայր Արաքսը Հայաստանով անցնող ամենախոշոր և ամենաերկար գետն է, որի մասին հիշատակություն կա նաև Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղից է, օրինակ, իշխան ձուկը, որն անկրկնելի համ ունի՝ հռչակված ողջ աշխարհով։ Ներկայիս Հայաստանի տարածքով Արաքսը ձգվում է 158 կիլոմետր, բայց նրա ընդհանուր երկարությունն է 1072 կիլոմետր։

Նկարում Մայր Արաքսն է  Հայաստանի և Իրանի սահմանում

Ստորև նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.

Ախուրյան 186 կմ

Արաքս 158 կմ

Որոտան 119 կմ

Հրազդան գետ 141կմ

Արփա 126 կմ

Աղստև 99 կմ

Դեբեդ 152 կմ

Քասաղ 89 կմ

Ողջի 88 կմ

Փամբակ 86 կմ

Ձորագետ 71 կմ

Գետիկ 58 կմ

Վեդի 58 կմ

Ազատ 56 կմ

Արգիճի 51 կմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *