Հրաժեշտի օրը

Այսօր մենք դասարանով գնացել էինք Թումոյի այգի։ Ընկեր Լիանան մեզ համար տարբեր անակնկալներ էր պատրաստել։ Մեզ այդ անակնկալները շատ դուր եկան։ Թումոյի այգում մենք տարբեր խաղեր խաղացինք․ երգեցինք, պարեցինք, վերջում էլ ջրային հրացաններով իրար լավ ջրեցինք։ Ընկեր Լիանան մեզ բաժանեց մեր նվերները՝ մեր հեղինակային հորինուկներով գրքերը․ դա մեր առաջին անակնկալն էր։ Հետո գնացինք պաղպաղակի գործարան․ սա էլ մեր երկրորդ անակնկալը, սա նաև իմ երազանքն էր, որ ընկեր Լիանայի հետ գնայինք պաղպաղակի գործարան։ Այնտեղ մեզ ցույց տվեցին, թե ինչպես են պատրաստում պաղպաղակները, հետո էլ մեզ այդ պաղպաղակներից հյուրասիրեցին։ Մենք նաև Թումոյի այգում էինք պաղպաղակ կերել։ Մենք շատ ուրախ էինք, երբ դպրոց վերադարձանք, միակ բանը որ մեզ տխրեցրեց, ընկեր Լիանայի հետ հրաժետն էր։ Մենք արդեն չորրորդ դասարան փոխադրվեցինք։ Ընկեր Լիանան էլ մեզ չի դասավանդելու, սա մեր վերջին ճամփորդությունն էր նրա հետ։ Բայց մենք միշտ սիրով կհիշենք նրա հետ անցկացրած մեր օրերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *