Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Այն Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, խորհրդանշում է հրաշափառ հարությունը, Աստծո շնորհների բազմազանությունը, դրախտի պտուղը և այլն։ Ըստ ավանդություններից մեկի՝ Նոյը տապանը փակեց հենց նռով: Նուռը նաև Եկեղեցու խորհուրդն ունի: Նռան հատիկները պատված են պինդ կեղևով: Այդպես էլ Քրիստոսի Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաև Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

 

About anibarseghyan

Բարև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *