Ամանորը տարբեր երկրներում

Ամանորն ամենաուրախ տոներց մեկն է։ Ամեն երկիր ունի Նոր տարին նշելու իր ազգային ավանդույթները, որոնք էապես տարբերվում են մեր հայկական ավանդույթներից:

Էկվադորում տոնածառեր զարդարելու փոխարեն մարդիկ պատրաստում են մեծ խրտվիլակներ, որոնք խորհրդանշում են այն բոլոր վատ բաները, որոնք եղել են նախորդ տարվա ընթացքում և ժամը 12-ը խփելուն  պես, այրում են այդ խրտվիլակներին և ցատկում կրակի վրայով:

Կուբայում  Ամանորին պետք է պարտադիր խաղողի 12 հատիկ ուտել, որպեսզի եկող տարում իրենց ցանկությունները կատարվեն և հաջողություն ունենան: Երկրում  նաև ընդունված է ջրով լցնել տան ամբողջ սպասքը և թափել այդ ջուրը պատուհանից` ճանապարհելով հին տարին, ինչպես նաև իրար վրա լցնել, որ նոր տարին բերի երջանկություն և ուրախություն:

Իտալիայում մարդիկ պատուհաններից գցում են հին իրերը` նորերի համար տեղ ազատելու նպատակով:

Մեկ այլ ուրախ ավանդույթ էլ կա Իսպանիայում, այն կոչվում է ոլոռային թագավորի ընտրություն: Այն մարդը, ում կընկնի ոլոռի հատիկով կարկանդակի կտորը, կստանա ”Ոլոռային թագավոր” կոչումը, և ամբողջ տոնական գիշերվա ընթացքում բոլորը պետք է կատարեն նրա հրամանները:

Ճապոնիայում գալիք նոր տարին նշվում է բուդիստական տաճարների զանգերի 108 հարվածներով: Համաձայն բուդդիստական ուսմունքի ամեն մարդու բնորոշ են 6 արատներ` թեթևամտություն, ագահություն, հիմարություն, զայրույթ, անվճռականություն եւ նախանձ, և այդ արատներից  յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ /աստիճաններ/: Հենց դրանով էլ պայմանավորված է զանգերի հարվածների թիվը, և վերջին հարվածից հետո, երբ այդ բոլոր արատները քշվում են, մարդիկ դուրս են գալիս փողոցները միմյանց շնորհավորելու:

Վիետնամում տոնածառի փոխարեն մրգերով ձևավորում են ծիրանի, մանդարինի և դեղձի ծառերը:

Պանամայում մարդիկ բարձր գոռում են ու ազատ արձակում իրենց միջից նախորդ տարվա բոլոր բացասական ուժերն ու մտքերը:

Կորեայում Ամանորին վառ գույներով տոնական հագուստներով կանայք թռչկոտում են տախտակների վրա թռչունների պես, իսկ Ավստրալիայում Ձմեռ պապը զարմացնում է տուրիստներին իր զգեստով, որը իրենից ներկայացնում է սովորական կարմիր լողազգեստ-տաբատ:

 

About anibarseghyan

Բարև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *